RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#011, 2019-03-22 > #012, 2019-03-29 > #013, 2019-04-05 > #014, 2019-04-12 > #015, 2019-04-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 05-04-2019



Տեղադրվել է` 2019-04-05 12:39:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 2821, Տպվել է` 173, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԲՈՒՆԴԵՍԹԱԳԸ ՎԱՎԵՐԱՑՐԵՑ ՀՀ- ԵՄ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Երկու խմբակցություն` Աջ AfD - ն եւ Ձախերը ձեռնպահ քվեարկեցին

Բունդեսթագը երեկՙ ապրիլի 4- ին երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացրեց ՀՀ- ԵՄ- ի միջեւ «Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը, որ կնքվել էր Բրյուսելում 2017- ի նոյեմբերի 24- ին:

«Ազգ»-ի նախորդ համարում իրազեկել էինք, թե Գերմանիայի օրենսդիրի 92- րդ նիստում 45 րոպեանոց քննարկումը նախատեսված էր ժամը 13.15-ին, սակայն այն սկսվեց ժամը 18. 35- ին եւ ավարտվեց 19. 20- ին:

Ամբիոնին մոտեցան եւ համաձայնագրի մասին իրենց խմբակցությունների դիրքորոշումները հայտնեցին Բարբարա Հենդրիքսը ՙ (ՍԴԿ) կողմ, Անտոն Ֆրիիզենը (ԱԳՀ, AfD) ձեռնպահ, Մանֆրեդ Գրունդը (ՔԴՄ- ՔՍՄ)ՙ կողմ, Ռենատա Ալթը (ԱԴԿ)ՙ կողմ, Անդրեյ Հունքը (Ձախ)ՙ ձեռնպահ, Մանուել Զարացցինը (Կանաչներ)ՙ կողմ, Յոհաննես Շրափսը (ՍԴԿ)ՙ կողմ, Ֆոլքեր Ուլրիխը (ՔԴՄ- ՔՍՄ)ՙ կողմ:

Տեղի սղության պատճառով հակիրճ ուրվագծենք, որ Բունդեսթագի քննարկման ժամանակ հիմնականում հիշատակվեց այն հանգամանքը, որ 2013- ին Հայաստան- ԵՄ ասոցացման համաձայնագիրն արդեն պատրաստ էր ստորագրման, բայց այն չիրականացավ, քանի որ Հայաստանին տրված էր որոշել կամՙ Ռուսաստանՙ ԵԱՏՄ, կամՙ Եվրոպա: Բանախոսներից մի մասի կարծիքով, սխալ էր այդ ընտրանքը Հայաստանիՙ աշխարհաքաղաքական խնդիրների տակ կքած երկրի համար: Ռենատա Ալթը նույնիսկ այսպիսի կտրուկ արտահայտություն արեցՙ մենք չենք ուզում այս տարածաշրջանը միայն Ռուսաստանին թողնել: Կարելի է ընդհանրացնելով արձանագրել, թե բոլոր բանախոսների ելույթի առանցքում Թավշյա հեղափոխության ստեղծած Հայաստանի դրական հեռանկարն էր, որ համաձայնագրին կողմ քվեարկելու համոզիչ պայմաններից մեկը եղավ: Ձախ խմբակցության պատգամավորը նկատել տվեց, թե Հայաստանի հեղափոխությունը տարբերվում էր Մայդանիցՙ արտաքին միջամտությունից զերծ էր:

Աջՙ Այլընտրանք Գերմանիայի համար կուսակցության ներկայացուցչիՙ Հայաստանի մասին բացասական դիտարկումները կներկայացնենք հաջորդ համարում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 05-04-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ