RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#011, 2019-03-22 > #012, 2019-03-29 > #013, 2019-04-05 > #014, 2019-04-12 > #015, 2019-04-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 05-04-2019



Տեղադրվել է` 2019-04-05 12:39:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 1420, Տպվել է` 165, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԶԵԼԵՆՍԿԻՆ ԵՎ ՊՈՐՈՇԵՆԿՈՆ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼՈՒՄ

Ա.Ք.

Մարտի 31-ին Ուկրաինայում անցկացվեցին նախագահական ընտրություններ. էլեկտրոնային արձանագրությունների 98,03 տոկոսի մշակման արդյունքներով ընտրարշավի առաջատարը մնում է շոումեն Վլադիմիր Զելենսկին, որը ստացել է բոլոր քվեների 30,24 տոկոսը: Երկրորդ տեղում գործող նախագահ Պետրո Պորոշենկոն է (15,93%): Երրորդ տեղում «Հայրենիք» խորհրդարանական խմբակցության առաջնոդ Յուլիա Տիմոշենկոն էՙ 13,39%: Չորրորդ տեղը զբաղեցնում է «Հանուն կյանքի ընդդիմադիր պլատֆորմի» հիմնադիր Յուրի Բոյկոն, որը ստացել է քվեների 11,66 տոկոսը: Այսպիսով, Տիմոշենկոն վերջնականապես կորցրել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլ անցնելու հնարավորությունը:

Տիմոշենկոն գտնում է, որ ո՛չ Պորոշենկոն, ո՛չ էլ Զելենսկին չեն կարող հաղթահարել իրենց եւ Ուկրաինայի առջեւ ծառացած մարտահրավերները, այդ մասին նա ապրիլի 2-ին հայտարարել է Կիեւում կայացած ճեպասուլիսում: Նա հրաժարվել է իր ընտրողներին կոչ անել նախագահական ընտրությունների երկրորդ փուլում թեկնածուներից որեւէ մեկի օգտին: Միեւնույն ժամանակ, Տիմոշենկոն ընդգծել է, որ ընտրությունների երկրորդ փուլում ինքը եւ իր թիմը ամեն ինչ կանեն, որպեսզի ոչ ոք չկարողանա կեղծել դրանց արդյունքները: Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա ապրիլի 21-ին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 05-04-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ