ՀԱՅԿԱԿԱՆ 50.000 ԴՐԱՄԱՆՈՑԸ ՀԱՄԱՐՎՈՒՄ Է ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԳԵՂԵՑԻԿ ԹՂԹԱԴՐԱՄՆԵՐԻՑ ՄԵԿԸ Մինչ հասարակության շրջանում քննադատության է արժանանում հայկական նոր 5000 դրամանոց թղթադրամը, 50.000-ը ճանաչվել է աշխարհի ամենագեղեցիկ թղթադրամներից մեկը, որի վրա պատկերված են Արարատը, Խոր Վիրապի վանքը եւ Գրիգոր Լուսավորիչը: Ներկայացված անվանակարգում 15 տարբեր թղթադրամներից «Bank Note of the Year Award 2018»-ի հաղթող է ճանաչվել 10 կանադական դոլար թղթադրամը: Բացի հայկական 50.000-նոցից անվանակարգում ներկայացված էին նաեւ 100 ռուբլին, Սողոմոնյան կղզիների 40 դոլարանոցը, 50 արգենտինական պեսոն, շվեյցարական 200 ֆրանկը, նորվեգական 500 կրոնը: |