ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎՆ ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑՈՒՄ ՆԱԽԿԻՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆ ՈՒՆԻ «Ինտերֆաքս Ազերբայջանը» հայտնում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի նախագահությամբ անցկացվածՙ 2019 թվականի առաջին եռամսյակում սոցիալ-տնտեսական զարգացման արդյունքներին եւ առաջիկա խնդիրներին նվիրված նիստում, անդրադառնալով Ղարաբաղյան խնդրին` Ալիեւն ասել է. «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում մեր դիրքորոշումը մնում է անփոփոխ: Բաքվի սկզբունքային դիրքորոշումը կայանում է նրանում, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»: Այլ մոտեցում գոյություն չունի: Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չի եղել եւ չի հանդիսանում բանակցությունների առարկա: Բանակցային ձեւաչափը մնում է անփոփոխ: Ճիշտ է, փորձ է արվել փոխել այն, սակայն դրանք հաջողություն չեն ունեցել», - եզրափակել է Ալիեւը: Նախագահը նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը իր վերջին հայտարարության մեջ հաստատել է, որ ղարաբաղյան հակամարտության կողմեր են հանդիսանում միայն Հայաստանը եւ Ադրբեջանը: |