«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 03-05-2019
| | Տեղադրվել է` 2019-05-02 23:35:47 (GMT +04:00) | Ընթերցված է` 2466, Տպվել է` 234, Ուղարկվել է էլ.փոստով` 0
| ԱԴՐԲԵՋԱՆԸ ԼԱԶԵՐԱՅԻՆ ՆՇԱՆՈՑՈՎ ԱՎԻԱՌՈՒՄԲ Է ՆԱԽԱԳԾՈՒՄ Գ.Գ. Ադրբեջանի ռազմական արդյունաբերության նախարարության Գիտահետազոտական ինստիտուտի եւ թուրքական ASELSAN ընկերության համատեղ ջանքերով ստեղծված լազերային թիրախավորմամբ ավիացիոն ռումբի իներտային տարբերակը պատրաստ է փորձարկումների համար: Այդ մասին AzeriDefence-ին հայտնել են Ստամբուլում անցկացվող DEF-2019 ցուցահանդեսին մասնակցող Ադրբեջանի ռազմական արդյունաբերության նախարարության ներկայացուցիչները: Արդեն պատրաստ է ռումբի առաջին նախատիպի երեք նմուշ: Ռումբի կորպուսը վերջերս ուղարկվել է Թուրքիաՙ ASELSAN-ի ստեղծած լազերային թիրախավորման համակարգին ինտեգրման նպատակով: ASELSAN-ի ներկայացուցիչները կոնստրուկցիայի մեջ որոշ փոփոխություններ են կատարել, ինչից հետո համակարգն ինտեգրել են ադրբեջանական արտադրության ավիառումբին: Փորձարկումները կանցկացվեն Ադրբեջանում: Ադրբեջանական արտադրության QFAB-250 ավիառումբերը, կախված անկման բարձրությունից, կարող են խոցել մինչեւ 12.000 մ շառավիղում գտնվող թիրախները: | | | |
|
| |