RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#015, 2019-04-19 > #016, 2019-04-26 > #017, 2019-05-03 > #018, 2019-05-09 > #019, 2019-05-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 03-05-2019



Տեղադրվել է` 2019-05-02 23:35:47 (GMT +04:00)


Ընթերցված է` 2015, Տպվել է` 241, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՎԱՌՎՈՂ ՏԱՃԱՐԸ

ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Փարիզ-Երեւան

Ամեն ինչ սկսվեց այն բանից, երբ մերժեցի եղբորս լողավազան գնալու առաջարկը: Ապրիլի 15-ն էր, հաջորդ առավոտյան պետք է ետ վերադառնայի Երեւան. դա նշանակում էր, որ մեկ երեկո է ինձ մնացել Փարիզը վերջին անգամ վայելելու համար, իսկ ահա լողավազան Երեւանում էլ կհասցնեմ այցելել: Ահա այս ամենի մասին մտածելովՙ բաժանվեցի եղբորիցս, որը բնակվում է Փարիզում, նստեցի մետրո եւ որոշեցին ուղեւորվել ամենաշատը ինձ դուր եկած հատվածը ՙ Լուվրից մինչեւ Փարիզի Աստվածամոր տաճարն ընկած ափամերձ հատվածը, որտեղ ֆանտաստիկ մթնոլորտ է տիրում հատկապես երեկոյան ժամերին:

Նախորդ օրն էի եղել տաճարում. Ֆրանսիայի հոգեւոր առաջնորդը եկեղեցու բակում Ծաղկազարդին նվիրված պատարագ էր մատուցում.

Շատ գեղեցիկ եւ տպավորիչ միջոցառում էր: Դե միշտ ասել եմ. պետք է բացահայտել քաղաքները տեղացիների աչքերով, որպեսզի իսկապես զգաս մթնոլորը: Իսկ սա հենց այդ դեպքն էր. Տաճարի առջեւ տեսնել ոչ թե լուսանկարվող զբոսաշրջիկների, այլ հարյուրավոր ֆրանսիացիներիՙ աղոթելիս ու երգելիս: Ինքս ինձ խոստացա, որ հաջորդ օրն էլ կգամ տաճարը տեսնելու եւ հրաժեշտ տալու:

Ապրիլի 15 , մետրոյում եմ, հաջորդՙ Շարլ Դը Գոլ կայարանում, նստում են երկու գերմանացի զբոսաշրջիկներ եւ ինչ - որ վիդեո են նայումՙ հրդեհի տեսարան: Սկզբում կարծեցի, թե 2015 թվականի ահաբեկչության կադրերն են, սակայն աչքս ընկավ փոքր-ինչ հեռվում կանգնած ֆրանսիացի աղջկա հեռախոսին, եւ նույն բանն էր: Իհարկե չկարողացա կարդալ, թե ինչ հրդեհ է, բայց արդեն հասկացա, որ մի բան այն չէ: Ինքս ինձ մտածեցի, թե ահաբեկչություն է, սա էլ իմՙ հայի բախտը:

Հաջորդ կանգառըՙ Լուվր, իջա մետրոյից: Փողոց բարձրանալուն պես տեսա ահա այս տեսարանը:

Մարդիկ վազում էին այս ու այն կողմ,խուճապ, տագնապ, հեռվում երեւացող ծուխ: Իհարկե վայրկյաններ անց արդեն գիտեի ինչ է կատարվել: Եթե գետի ափով քայլես ուղիղ, ապա կհասնես տաճարին, սակայն մի քիչ անց ժանդարմը փակեց ճանապարհս եւ խնդրեց այլեւս մոտ չգնալ:

Իհարկե շրջանցեցի գետը, գտա ճանապարհ տաճարին հասնելու համար: Եվ հետաքրքրականն այն է, որ այդ պահին չես էլ մտածում, թե մեկ այլ օտար երկրում ես, այլ տեղացիների նման մեծ ափսոսանք եւ ցավ ես զգում, չես վախենում, որ կարող է ահաբեկչություն լինի եւ վնասի քեզ: Այդ ամենից հետո միայն հասկացա, որ այս ցավալի դեպքը ինձ ավելի ստիպեց սիրել Փարիզը, չէ որ տեղացիների կողքին կանգնած ապրում ես նույն զգացողություններըՙ ափսոսանք, զայրույթ...

Երբ որոշեցի ետ գնալ Շանզելիզեՙ ինքս ինձ մտածում էի գցել համացանց նախորդ օրվա լուսանկարը, իսկ արժե՞ գրել դեպքի մասին, դժվար Երեւանում տեղյակ լինեն ինչ է կատարվում, բայց երբ բացեցի massenger-ը, անհագստացող ընկերներիս նամակներից հասկացա, որ սա իսկապես համամարդկային ողբերգություն է եւ ամբողջ աշխարհի ուշադրությունը այդ պահին սեւեռված է Փարիզի վրա:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 03-05-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ