RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#016, 2019-04-26 > #017, 2019-05-03 > #018, 2019-05-09 > #019, 2019-05-17 > #020, 2019-05-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 09-05-2019



Տեղադրվել է` 2019-05-09 03:38:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 2228, Տպվել է` 229, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՉԻՆԱՍՏԱՆԸ ՀՐԱԺԱՐՎԵՑ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԶԵՆՔԻՆ ԱՌՆՉՎՈՂ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

Ա. ՔԵՇԻՇՅԱՆ

Չինաստանը չի մասնակցի միջուկային սպառազինությունների կրճատմանը վերաբերող եռակողմ բանակցություններին: Այդ մասին մայիսի 6-ին հայտարարել է ՉԺՀ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը, հայտարարում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Չինաստանի միջուկային զենքի պաշարները անհամեմատ քիչ են Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի պաշարներից: Դրանք պահվում են նպատակահարմար մակարդակի վրա եւ համապատասխանում են ՉԺՀ ազգային անվտանգության շահերին: Մենք հանդես ենք գալիս միջուկային զենքի համակողմանի վերացման օգտին եւ գտնում ենք, որ ատոմային սպառազինությունների պատկառելի պաշարներ ունեցող պետությունները, միջազգային պայմանավորվածություններին համապատասխան, պետք է անշեղորեն կատարեն իրենց պարտավորությունները եւ նշանակալիորեն կրճատեն իրենց զինանոցները», հայտարարել է դիվանագետը:

Գեն Շուանը ավելացրել է, որ դրանով իսկ պայմաններ կստեղծվեն մյուս պետությունների զինաթափման համար: Նա ընդգծել է, որ Չինաստանը իր միջուկային զինանոցը չի օգտագործի հարձակողական նպատակներով, քանի որ շարժվում է խաղաղ զարգացման ճանապարհով:

Ավելի վաղ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ լավ կլիներ, եթե Միացյալ Նահանգները, Ռուսաստանը եւ Չինաստանը հրաժարվեին միջուկային զենքից: Կրեմլում իդեալական են բնութագրել այն իրավիճակը, երբ միջուկային զենքը աշխարհում ոչնչացված կլիներ, բայց, միեւնույն ժամանակ, այդ զենքը համարում են զսպիչ գործոն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 09-05-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ