«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 07-06-2019
| | Տեղադրվել է` 2019-06-06 23:32:35 (GMT +04:00) | Ընթերցված է` 3778, Տպվել է` 281, Ուղարկվել է էլ.փոստով` 0
| ՆԻԴԵՌԼԱՆԴՆԵՐԻ ՕՐԵՆՍԴԻՐՆԵՐՆ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ ԵՆ ԷՐԴՈՂԱՆԻ ԺԽՏՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ Ան. Հ. Հաագայից հունիսի 6- ին թվագրված մամլո հաղորդագրության մեջ Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան հաղորդում է, թե արձագանքելով իր համառ պնդմանը, Նիդեռլանդների խորհրդարանում բանաձեւ է ներկայացվել, որը վերաբերում է Թուրքիայի նախագահ Էրդողանիՙ 2019- ի ապրիլի 24-ի առիթով Հայոց ցեղասպանության ժխտողականությունը վերահաստատող նողկալի արտահայտությունների դատապարտմանը: Քրիստոնեական միության խմբակցության անդամ պատգամավոր Ջոել Վորդեվինդի ներկայացրած բանաձեւի տակ ստորագրել են տարբեր կուսակցությունների պատգամավորներ, իսկ արտգործնախարար Բլոկի կարծիքը բացասական չի եղել: Խորհրդարանում բանաձեւի քվեարկությունը կկայանա հաջորդ շաբաթ: Հոլանդահայերը ենթադրում են, որ մեծամասնության հավանությանն արժանացած բանաձեւը կհաստատվի: | | | |
|
| |