ԵՎՐՈՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԿԵՍ ՏԱՐՈՎ ԵՐԿԱՐԱՁԳԵՑ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԵՄ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ Գեւորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ 2014թ. ռուս-ուկրաինական պատերազմից հետո ԵՄ-ն պատժամիջոցներ էր սահմանել ՌԴ-ի դեմ, որը երկարաձգվելով հասել էր մինչեւ 2019թ. եւ պետք է հուլիսի 31-ին չեղարկվեր: Բայց հունիսի 27-ին Բրյուսելը հայտարարություն տարածեց, որտեղ հստակ նշվում է, որ ՌԴ-ի դեմ պատժամիջոցները պաշտոնապես երկարաձգվել են եւս կես տարով. «2019թ. հունիսի 27-ին Խորհուրդը Ռուսաստանի էկոնոմիկայի առանձին սեկտորների նկատմամբ սահմանված տնտեսական պատժամիջոցները երկարաձգեց մինչեւ 2020թ. հունվարի 31-ը», ասված է հայտարարության մեջ: |