RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#023, 2019-06-14 > #024, 2019-06-21 > #025, 2019-06-28 > #026, 2019-07-05 > #027, 2019-07-12 > #023, 2019-07-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 28-06-2019



Տեղադրվել է` 2019-06-28 18:29:24 (GMT +04:00)


Ընթերցված է` 2060, Տպվել է` 242, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՊԱՏՐՈՒՇԵՎ - ԲՈԼԹՈՆ - ԲԵՆ-ՇԱԲԱԹ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՐՈՒՍԱՂԵՄՈՒՄ

ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ

Երուսաղեմում Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պարտրուշեւի, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնի եւ Իսրայելի ազգային անվտանգության գծով խորհրդական Բեն-Շաբաթի եռակողմ հանդիպումը արեւմուտքցի որոշ փորձագետներ անվանում են աննախադեպ իրադարձություն: Ուրիշներն էլ կարծում են, որ դա վերադարձ է գաղտնի բանակցություններին, որոնց հիման վրա որոշվում են ազդեցության ոլորտները: Բայց ճշմարտությունն այն է, որ Երուսաղեմում ռուս, ամերիկացի եւ իսրայելցի խորհրդականների հանդիպումը կաեւոր իրադարձություն է թեկուզ այն պատճառով, որ այդ կազմով բանակցություններ անցկացվեցին Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի առաջարկությամբ: Ենթադրվում է, որ Ռուսաստանը կարող էր քննարկման առարկա դարձնել Թուրքիայի, Սիրիայի եւ Իրանի ապագան, իսկ ԱՄՆ-ըՙ Սաուդյան Արաբիայինը եւ Պարսից ծոցի պետություններինը:

Իսրայելում անցկացված բանակցությունների օրակարգը պաշտոնապես չի հրապարակվել, եւ կողմերը չեն խոսել նախապատրաստական գործընթացի մասին: Հանդիպման ավարտից հետո որեւէ հավելյալ տեղեկություն չի հրապարակվել: Սակայն ակնհայտ է, որ քննարկվել են Սիրիայի ճգնաժամի, Իրանի միջուկային գործարքի, Եմենի, Պարսից ծոցի իրադրության հետ կապված հարցեր:

Նաթանյահուի կարծիքով, ԱՄՆ-Ռուսաստան-Իսրայել ձեւաչափով հանդիպումն անհրաժեշտ է առաջին հերթին Սիրիայի հակամարտության հաղթահարման եւ տարածաշրջանում կայունության հաստատման համար: Հետպատերազմյան Սիրիայի մասին բանակցությունները մինչ այդ հիմնականում վարվել էին Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի միջեւՙ առանց ԱՄՆ-ի եւ Իսրայելի ներկայացուցիչների մասնակցության: Գոյություն ունի նաեւ ուրիշ մոտեցում: ԱՄՆ-ը մեղմացնում կամ վերացնում է Իրանի դեմ ուղղված պատժամիջոցները եւ ուրվագծում իրանական միջուկային ծրագրին վերաբերող նոր համաձայնագրի պայմաններըՙ դադարեցնելով Իրանի եւ Իսրայելի բախմանն ուղղված գործողությունները: Ըստ որում, ԱՄՆ-ը կարող է Ռուսաստանին բանակցությունների սեղանի մոտ հրավիրել կամ նույնիսկ կարեւոր տեղ հատկացնել այնտեղ:

Ինչպես կարծում է The Washington Post թերթը, տեսականերեն ԱՄՆ-ը կարող է վերածնել Թուրքիա-Իսրայել դաշինքը եւ այդ երկրներն օգտագործել որպես տարածաշրջանում իր գլխավոր գործընկերներ: Սակայն ամերիկա-թուրքական հարաբերություններում սկսվել է բարդ ժամանակաշրջան, իսկ Իսրայել-Թուրքիա հարաբերություններում կարեւոր դեր է խաղում արդեն ոչ թե ԱՄՆ-ը, այլ Ռուսաստանը, որը դաշինք է կազմել Թուրքիայի եւ Իրանի հետ:

Ծագում է եւս մեկ հարց. Մերձավոր Արեւելքում Ռուսաստանի ներկայիս ազդեցությունը Վաշինգտոնի համար արդյոք առավել ընդունելի՞ է, քան Իրանինը կամ Թուրքիայինը: Իսրայելը միանշանակ կերպով հասկացնում է, որ իր համար Ռուսաստանի ազդեցությունը շատ ավելի նախընտրելի է, բայց նրան հազիվ թե հաջողվի իր կողմը գրավել Մոսկվային: Ելնլենով տվյալ հանգամանքից, իսրայելական Հերցլիայի միջդիսցիպլինար կենտրոնը, ընդունելով Պատրուշեւ - Բոլթոն - Բեն-Շաբաթ եռակողմ հանդիպման կարեւորությունը, ընդգծում է, որ այդուհանդերձ չարժե դա գերագնահատել, մանավանդ որ ռուսական կողմի արած հայտարարությունները հակասում են Արեւմուտքի որոշ հրատարակությունների այն տարբերակին, որը ԱՄՆ-ը եւ Իսրայելը իբր պատրաստվում են առաջարկել Ռուսաստանին:

«Ի՞նչ է նշանակում գործարք: Դա ինչ-որ առեւտրային ձեռնարկում է: Մենք սակարկության առարկա չենք դարձնում ո՛չ մեր դաշնակցներին, ո՛չ էլ մեր սկզբունքները», կարծում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը : Նրա խոսքերով, Սիրիայի ճգնաժամի հաղթահարմամբ զբաղվող կողմերը պետք է համերաշխորեն գործեն դրական արդյունքների հասնելու համար: Իր հերթին Պատրուշեւը , երուսաղեմյան հանդիպման նախօրեին հայտարարեց, որ իրանցիները Սիրիայում են գտնվում այդ երկրի օրինական կառավարության հրավերով եւ պայքարում են ահաբեկիչների դեմ: Այդ պատճառով ռուսական կողմը հաշվի կառնի Իրանի շահերը: Այսինքն, տարածաշրջանի բարդ խնդիրնրի լուծումը կպահանջի երկխոսության շարունակում:

Երուսաղեմի եռակողմ հանդիպումից հետո ի հայտ է եկել երեք երկրների համապատասխան գերատեսչությունների համատեղ աշխատանքի հնարավորություն: Հիմա արդեն Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահները երկխոսությունն ու քննարկումները պետք է շարունակեն Օսակայում հունիսի վերջերին կայանալիք G20-ի գագաթաժողովի շրջանակներում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 28-06-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ