ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը ԳՈՐԾԱՐԿԵԼ Է ՄԱՏՉԵԼԻ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՊԼԱՆՙ «Z» ՍԵՐՆԴԻ ՀԱՄԱՐ. ԹՈՓ 5 ՄԵՍԻՆՋԵՐՆԵՐ, ԻՆՏԵՐՆԵՏ, ՐՈՊԵՆԵՐ ԵՎ ԱՎԵԼԻՆ Կանխավճարային սակագնային «Z» պլանը բաժանորդին հնարավորություն է ընձեռում օգտվել «Viber», «WhatsApp», «Messenger», «Zangi», «Telegram» հավելվածներիցՙ որքան անհրաժեշտ է: «Z» պլանի շրջանակներում նաեւ տրամադրվում է ինտերնետ-փաթեթ, խոսելաժամանակ, ինչպես նաեւ SMS-ներ ուղարկելու հնարավորություն: «Z» սերնդի ներկայացուցիչները մեծացել են տեղեկատվական տեխնոլոգիաներով հագեցած եւ թվայնացված միջավայրում: Հետեւաբար այս սերնդիՙ հաղորդակցության հետ կապված պատկերացումներն ու սպասելիքները մի փոքր այլ են: «Z»-ը ապագայի սերունդն էՙ ազատատենչ, հավակնոտ, ստեղծագործ ու ինքնավստահ: Տարիքային այս խումբը ՎիվաՍել-ՄՏՍ-ի ուշադրության կենտրոնում է: Այսպեսՙ «Z» սակագնային պլանը, բացի ինտերնետն ու րոպեները նաեւ ներառում է թոփ 5 մեսինջերներիցՙ «Viber», «WhatsApp», «Messenger», «Zangi», «Telegram» հավելվածներից օգտվելու անսահմանափակ հնարավորությունը: Այս առումով «Z»-ը, ինչպես նաեւ «X» եւ «Y» սակագնային պլաններն աննախադեպ հնարավարություններ են ընձեռում», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: «Z» սակագնային պլանի մասին առաջինը տեղեկացել են Ֆեյսբուք սոցիալական ցանցի օգտատերերըՙ Ռալֆ Յիրիկյանի տեսաուղերձից (https://www.facebook.com/MTSArmenia/videos/339389420061261/?epa=SEARCH_BOX): Ինտերնետ-փաթեթի, խոսելաժամանակի, ինչպես նաեւ SMS-ներ ուղարկելու հնարավորությունները հետեւյալն են. Ծառայություն | Փաթեթ | Viber, WhatsApp, Messenger, Zangi, Telegram | ∞ * | ԻՆՏԵՐՆԵՏ | 3 ԳԲ | ԶԱՆԳԵՐ ցանցի ներսում, ՀՀ ցանցեր, +374 97, +374 47 ցանցեր, ԱՄՆ, Կանադա, ՄՏՍ Ռուսաստան | 200 րոպե ** | SMS դեպի ՀՀ բջջային ցանցեր | 200 SMS |
* Հիմնական ինտերնետ փաթեթի մեգաբայթերը չեն օգտագործվում, բացառությամբ մեսինջերների միջոցով ստացված հղումներով բովանդակություն ներբեռնելու ու դիտելու դեպքերի (օրինակՙ Youtube). այդ դեպքերում օգտագործվում են հիմնական ինտերնետ փաթեթի մեգաբայթերը: ** 10 000 ներցանցային րոպեՙ 200 րոպե փաթեթը սպառելուց հետո: Ակտիվացման կոդՙ *208*1800# Ակտիվացման գինՙ 1800 դրամ/30 օր |