RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#024, 2019-06-21 > #025, 2019-06-28 > #026, 2019-07-05 > #027, 2019-07-12 > #028, 2019-07-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 05-07-2019



Տեղադրվել է` 2019-07-04 23:07:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 2154, Տպվել է` 247, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ի ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԵՐԵԽԱՆԵՐՆ ԱՅՑԵԼՈՒՄ ԵՆ ԾՆՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՅՐՙ ՄԻ ՇԱՐՔ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱՆՈԹԱՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը երկրորդ անգամ է իրականացնում «Կարիերայի կողմնորոշման ծրագիր» աշխատակիցների երեխաների համարՙ հաշվի առնելով փորձնական նախագծի վերաբերյալ ստացված դրական արձագանքները:

«Կարիերայի կողմնորոշման ծրագիրը» նախատեսված է ընկերության աշխատակիցներիՙ 14-ից 17 տարեկան երեխաների համար: Այն նպատակ ունի օգնել նրանց մասնագիտության ընտրության հարցում եւ ծանոթացնել ծնողի աշխատավայրի հետ:

Ծրագրի մասնակիցներն ամառային արձակուրդների ընթացքում հնարավորություն կունենան իրենց ունակությունների սահմաններում ներգրավվելու իրենց նախընտրած վարչության ու բաժնի աշխատանքներում եւ անմիջականորեն դիտարկելու դրանց ընթացքը: Արդյունքում երեխաները կկարողանան որոշակի պատկերացում ձեւավորել հեռահաղորդակցության օպերատորի գործունեության տարբեր ուղղությունների վերաբերյալ: Ծրագրի շրջանակում կհամադրվեն հաճելին ու օգտակարը. երեխաների համար կազմակերպվեն ուսուցողական եւ ժամանցային հետաքրքրական միջոցառումներ:

Մասնագիտական կողմնորոշում ձեւավորելու կարեւոր գործում երեխաներին կուղղորդեն ընկերության կողմից նշանակված առանձին աշխատակիցներ: Ծրագրի ընթացքում երեխաները կտեսնեն, թե ինչպիսի՞ն է ՎիվաՍել-ՄՏՍ-ի առօրյան, ինչպե՞ս են ընթանում աշխատանքները, ի՞նչ են իրենից ներկայացնում համագործակցությունն ու թիմային աշխատանքը, ինչպե՞ս են կայացվում աշխատանքային որոշումները, ինչպե՞ս է բաշխվում աշխատանքը, եւ այլն:

«Աշխատակիցների երեխաների համար նախատեսվածՙ կարիերայի կողմնորոշման ծրագիրը մի քանի բաղադրիչ ունի: Առաջինՙ ընկերությունն ընդառաջել է իր աշխատակիցների նախաձեռնությանըՙ օգնել, որպեսզի երեխաների ամառային արձակուրդներն ավելի հետաքրքրական ու բովանդակալից լինեն: Երկրորդՙ դաստիարակչական շատ կարեւոր սկզբունք է գործի դրվում. երեխան տեսնում է իր ծնողի կողմից արժեքի ստեղծման ընթացքը, գնահատում է նրա եռանդն ու մասնագիտական որակները: Սա չափազանց կարեւոր է ծնողի հանդեպ հարգանքի ձեւավորման առումով: Բացի այդՙ երեխան իր ծնողին եւ նրա գործընկերներին օգնելովՙ նույնպես տոգորվում է թիմային ոգով, դառնում է աշխատանքային կոլեկտիվի մաս: Ու ամենակարեւորըՙ երեխան հնարավորություն է ստանում տեսնելու, թե որքա՛ն շատ են մասնագիտացման ուղղությունները եւ կողմնորոշվել: Իհարկեՙ մենք հեռու ենք այն մտքից, որ երեխաներն անհրաժեշտաբար պետք է ընտրեն իրենց ծնողների մասնագիտությունը, բայցեւայնպեսՙ մենք նրանց ընձեռում ենք ծանոթանալու հնարավորություն»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը :

ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից իրականացվում են կարիերայի զարգացմանն ուղղված մի շարք ծրագրերՙ ուսանողների համար, ինչպես նաեւ կազմակերպվում են բաց դռների օրերՙ դպրոցականների ու երիտասարդական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների համար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 05-07-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ