ՋՐԱՂԱՑՆԵՐԸ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Ստեփան ՊԱՊԻԿՅԱՆ, Հայկական էներգետիկական ակադեմիայի հիմնադիր նախագահ, Տեխնիկական գիտությունների թեկնածու Հայաստանում ջրաղացները տարածված են եղել դեռ-ս ուրարտական ժամանակներից, որի մասին վկայում է Վարագա լեռան (Վան քաղաքից հարավ-ար-ելք) վրա գտնված, 92 սանտիմետր տրամագծով ջրաղացքարը: Ջրաղացները կառուցվում էին գետակների - առուների վրա, այնպիսի տեղերում, որ հնարավոր լիներ փայտե, քարե, հետագայում նա- մետաղյա խողովակով թեքությամբ գահավիժող ջրի ուժով պտտեցնել թափանիվը: 19-րդ դարի 20-ական թվականների վերջին Հայկական բարձրավանդակում գոյություն ուներ 1456 ջրաղաց, իսկ Եր-ան քաղաքում` 47 ջրաղաց, 6 դինգ: Ջրաղացների ստեղծման համար առաջինը հայտնագործեցին երկու կարեւոր խնդիր. ջրային անիվը եւ ատամնային փոխանցումը: 1086թ. Անգլիայում գոյություն ունեին 5624 ջրաղաց: 1300թ. օգտագործվում էին մինչեւ 15 հազար ջրաղացներ: Հայաստանում ջրաղացները լայն կիրառություն են գտել սկսած X -րդ դարից:Այդ ժամանակվա ջրաղացները եղել են երկու տեսակի` ուղղանկյուն թափանիվով եւ հորիզոնական թափանիվով: Հայաստանում ջրաղացներ կառուցել են գրեթե բոլոր այն գյուղերում, որոնց մոտով հոսել են գետակներ: 1808թ. Եր-անում Հրազդան գետի վրա եղել է ինը ջրաղաց: Ջրաղացի կառուցումը - շահագործումը թանկ արժեր: 1736թ. Էջմիածնի վանքին է պատկանել 10 ջրաղաց: Ջրաղացների տերերը հիմնականում ֆեոդալները,մեծատունները եւ վանքերն էին: Ջրաղացպանները պարտավոր էին աղունավարձ վճարել: Այդ մասին գրում են նաեւ Մխիթար Գոշը, Սմբատ սպարապետը: Աղունավարձը կարող էր տրվել նաեւ բնամթերքով: Ջրաղացները եկամտաբեր կառույցներ էին եւ մեծ շահույթներ էին բերում: Ջրաղացից գանձվել են հետեւյալ հարկերը` տամղան, մահկանեն, դահեկը եւ խարաջը: Ջրաղացները տրվում էին նաեւ կապալով: Ջրաղացները հաճախ գրավ են դրվել: Ջրաղացքարի պտույտի արագությունը կազմում էր րոպեում 100-ից մինչ- 200 պտույտ: 1086թ. Տրենտում ու Ս-երնում գոյություն ուներ 5624 ջրաղաց: Ներկայումս Հայաստանում աշխատում է Աշտարակ քաղաքի Քասախի կամրջի մոտ գտնվող ջրաղացը: Այն կառուցվել է մոտ 400 տարի առաջ: Ջրաղացների թիվը Հայաստանում ուշ միջնադարում հասնում էր 1600-ի: Տարիներ առաջ աշխատող ջրաղաց եմ տեսել նաեւ Մեղրիի տարածաշրջանի Տաշտուն գյուղում:Այն գտնվում էր անմխիթար վիճակում:Ներկայումս Երեւան քաղաքում ջրաղաց գոյություն չունի: Առաջարկում եմ` Վերակառուցել հին ջրաղացները կամ հին ջրաղացների տեղում տեղադրել հուշաքար (օրինակ` Երեւան քաղաքում): Կառուցել մի քանի նոր ջրաղացներ համապատասխան ճարտարապետական լուծումներով եւ դրանք օգտագործել զբոսաշրջիկության համար: Այն կարող է դառնալ յուրօրինակ կամուրջ հնի եւ նորի միջեւ: |