Ի՞ՆՉՆ Է ԴՐԴԵԼ 14, 12 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻՆ ԲՌՆԱԲԱՐՈՒԹՅԱՆ ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա Արեւմտագերմանական Մյուլհայմ (Ռուրի շրջան) քաղաքում հուլիսի 5- ի երեկոյան տեղի ունեցած բռնարարքը, որի մասին բարձրաձայնում են տեղական ԶԼՄ- ները, ցնցել է հանրությանը, իրավաբաններին, հոգեբաններին առիթ տվել նոր հարցերի պատասխան որոնելու: 14- ամյա երեք պատանի եւ 12- ամյա երկու երեխա, բոլորն էլ Բուլղարիայի քաղաքացիություն ունեցող, քաղաքի կենտրոնում գտնվող խաղահրապարակներից մեկին մերձակա, սաղարթախիտ կանաչով հարուստ անտառի տարածք են տարել 18- ամյա մի աղջկա, քաշքշել, խոշտանգել, բռնաբարել են, բջջային հեռախոսով տեսագրել, իսկ բռնարարքը դադարեցրել են, երբ հարեւանությամբ բնակվողներից մեկը նկատել է իրենց: Մարդն այդտեղ է շտապել, երբ տեսել է, թե իր շունը երկար ժամանակ անհանգիստ է, հաչոցը չի կտրում, սկսել է ուշադիր զննել շրջակայքը, եւ բացահայտել է թփերի հետեւում թաքնվող դպրոցականներին: Զանգահարել է ոստիկանություն: Աղջկան տեղափոխել են հիվանդանոց, 5 դպրոցականներինՙ ոստիկանության բաժին: Հարցաքննելուց հետո շաբաթավերջին 12 տարեկաններին ծնողների հետ տուն են ուղարկել, 14- ամյա մի դեռահասի կալանավորել ենՙ պատճառաբանելով, թե արարքը կարող է կրկնվել, քանի որ նախկինում նմանատիպՙ սեռական հետապնդման մի արարքի պատճառով աչքի է ընկել: Մինչ հուլիսի 15- ը սկսվող ամառային արձակուրդը նրանք զրկված են դպրոց հաճախելուց: Ինչպե՞ս պատժել 12 տարեկաններին, երբ օրենքը Գերմանիայում պատիժ է նախատեսում 14 տարեկանը լրացածների համար: Լրահոսի վերջին տվյալներով, քաղաքային իշխանությունն առայժմ ելակետային է համարում կասկածյալ անչափահասներին ընտանիքից հեռացնել- մեկուսացնելը, բայց նախ ստուգում է, թե արդյոք հնարավո՞ր է նրանց ծագման երկիրՙ Բուլղարիա վերադարձնել: Դեռ չկա կարեւորագույն հարցի պատասխանըՙ ի՞նչն է դրդել 12, 14 տարեկաններին բռնաբարության: Ըստ հոգեբաններիՙ կյանքի շատ ծանր մի ենթաշերտ, որի մամլիչը սեղմում է... |