ԹԵՔԵՅԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՆՈՒԲԱՐ ԲԵՐԲԵՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ Ուոթերթաուն, Մասաչուսեց, ԱՄՆ Մտավորական, լրագրող, հասարակական-կուսակցական գործիչ եւ ՌԱԿ բազմաթիվ պարբերականների շուրջ կեսդարյա խմբագիր դոկտոր Նուբար Բերբերյանի անվան ամենամյա մրցանակաբաշխությանը դիմելու մեկնարկը տրված է: «Նուբար Բերբերյան» մրցանակը տրվում է հայկական ծագում ունեցող ուսանողներին, որոնք մասնագիտանում են միջազգային իրավունքի կամ քաղաքագիտության մեջ: Մրցանակաբաշխությունը սահմանվել է մտավորականի կտակի համաձայն, իսկ Բերբերյանը կյանքից հեռացել է 2016 թ.նոյեմբերի 23-ին 94 տարեկան հասակում: Մրցանակաբաշխությանը մասնակցելու պահանջներն են ՙ 1) Կարող են մասնակցել ուսումնական հաստատություններիՙ հայկական ծագում ունեցող ուսանողները, որոնք գլխավորապես մասնագիտացած են կա՛մ միջազգային իրավունքի, կա՛մ քաղաքագիտության մեջ: 2) Դիմորդը պետք է ամբողջական դրույքով ներգրավված լինի ողջ աշխարհի հավատարմագրված քոլեջների կամ համալսարանների բակալավրիատի կամ ասպիրանտուրայի ծրագրերում: 3) Դիմորդը պետք է ներկայացնի ողջ տեղեկատվությունը, որը սահմանված է դիմումի ձեւում: 4) Դիմորդը պետք է ներկայացնի քոլեջի կամ համալսարանի քարտուղարության հավաստագրի պատճենը: 5) Դիմորդը պետք է ներկայացնի լուսանկար: 6) Դիմումի ձեւը հնարավոր է ստանալՙ Tcadirector@Aol.com էլեկտրոնային փոստին հղված նամակի միջոցով: 7) Դիմորդները պետք է դիմումները ներկայացնեն էլեկտրոնային տարբերակովՙ ուղարկելով Tcadirector@Aol.com հասցեով, իսկ թղթային դիմումներըՙ հետեւյալ հասցեով` Tekeyan Cultural Association Dr. Nubar Berberian Trust Fund 755 Mount Auburn Street Watertown, MA 02472 USA Նախընտրելի է էլեկտրոնային փոստով ուղարկված դիմումը: 8) Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2019 թվականի սեպտեմբերի 15-ն է: 9) Հիմնադրամի վարչականներն ու կառավարիչները 2019 թ. հոկտեմբերին կքվեարկեն որակավորված հաղթողների օգտինՙ հաշվի առնելով յուրաքանչյուր դիմումատուի ներկայացրած դիմումը: 10) Հաղթողը կամ հաղթողները կստանան իրենց մրցանակները 2019 թ. նոյեմբերին: 11) Հաղթողները իրավասու չեն կրկին դիմելու մրցանակի համար: |