ԲՆԱՊԱՀՊԱՆՆԵՐԸ ՓԱԿԵԼ ԵՆ ԱՄՈՒԼՍԱՐ ՏԱՆՈՂ ՃԱՆԱՊԱՐՀԸ Ազգային ժողովի դիմաց օրերս տեղի ունեցած բախումից ու իշխանական ապարատի կոշտ հայտարարությունից հետո բնապահպաններն ու տեղի բնակիչները կրկին փակել են Ամուլսար տանող ճանապարհը, հայտարարելով, որ իրենք ոչ մի կերպ թույլ չեն տալու հանքի հետագա շահագործումը: Այս պահին բնապահպաններն առցանց ստորագրահավաք են սկսել: Հ.Գ. բնապահպանները պահանջում են հանրաքվե իրականցնել, որին կտրականապես դեմ են արտահայտվում իշխանության ներկայացուցիչները: |