RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#030, 2019-08-02 > #031, 2019-08-23 > #032, 2019-08-30 > #033, 2019-09-06 > #034, 2019-09-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 30-08-2019



Տեղադրվել է` 2019-08-29 22:36:23 (GMT +04:00)


Ընթերցված է` 1615, Տպվել է` 5, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՔՍԱՆԵՆԳ ԾԽԱԽՈՏՆ ԱՌԳՐԱՎՎԵԼ Է ՄԱՅՆԻ ՖՐԱՆԿՖՈՒՐՏՈՒՄ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Երեկ գերմանական տարբեր լրատվամիջոցներ, այդ թվում նաեւ «Բիլդը», հրապարակեցին ԳԴՀ ոստիկանության տարածած հաղորդագրությունը, թե Մայնի Ֆրանկֆուրտի օդանավակայանում չորեքշաբթիՙ օգոստոսի 28- ին առգրավվել է Հայաստանի մաքսային դրոշմակնիքով 48 000 ծխախոտ, որ տեղավորված է եղել երկու ճամպրուկներում: Ուղեբեռը, որի մեջ ծխախոտից բացի ուրիշ ոչինչ չի եղել, պատկանում է Աթենքից Մայնի Ֆրանկֆուրտ ժամանածՙ դաշնային ոստիկանությանն արդեն ծանոթ 33- ամյա մի վրացու, որին չորեքշաբթի օրն իսկ արտաքսել են Թիֆլիս: Ենթադրվում է, թե վրացին հասցրել է զգուշացնել իր «գործընկերներին»: Ոստիկանությունը նույն չվերթի 12 ճամպրուկ է հայտնաբերել, որոնց մեջ 230 000 ծխախոտ է եղել, դրանց տերերը ուղեբեռը թողել, փախել են, իսկ իրավապահները որոնում են նրանցՙ մի բելառուսի, երկու հայի, երեք ուկրաինացու:

Շաբաթներ առաջ գերմանական մամուլը դարձյալ անդրադարձել էր ԳԴՀ մաքսանենգ ճանապարհով հայկական ծխախոտ ներկրելու փաստին, ինչը ենթադրել է տալիս, թե սա բավական եկամտաբեր գործ է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 30-08-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ