RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#032, 2019-08-30 > #033, 2019-09-06 > #034, 2019-09-13 > #035, 2019-09-20 > #036, 2019-09-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 13-09-2019



Տեղադրվել է` 2019-09-13 14:50:09 (GMT +04:00)


Ընթերցված է` 810, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՆԻՆԱ ԳԱՐՍՈՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Հ.Ծ.

Ֆրեզնոյի «Հայկական ուսումնասիրությունների ընկերակցությունը» (SAS) տեղեկացնում է, որ Նինա Գեւորգի Գարսոյանի անվան տարեկան կրթաթոշակ է հաստատել այն ուսանողների համար, որոնք Հայաստանի հին ու միջնադարյան պատմության վերաբերյալ ուսումնասիրություններ են կատարում գիտական աստիճան ստանալու համար: Կրթաթոշակը ֆինանսավորում է ԱՄՆ կոնգրեսի գրադարանի Աֆրիկյան եւ Մերձավոր-արեւելյան բաժնի, մասնավորապես Հայաստանի եւ Վրաստանի տարածաշրջանների երկարամյա մասնագետ դոկտ. Լեւոն Ավդոյանը, որ վերջերս է թոշակի անցել իր զբաղեցրած պաշտոնից: Նա իր դոկտորականն էր պաշտպանել Նյու Յորքի Կոլումբիա համալսարանում Գարսոյանի ղեկավարության ներքո:

«Գարսոյանի խանդավառ նվիրվածությունը այդ ժամանակաշրջանների հայոց պատմության նկատմամբ ծնունդ տվեց ոչ միայն անզուգական հրատարակությունների, այլեւ պատրաստեց երիտասարդ հայագետների մի ամբողջ սերունդ: Հայագիտության եւ Բյուզանդիայի պատմության ամբիոնի վարիչի պաշտոնից նրա հրաժարականի հետեւանքում այդ ասպարեզները որոշ ժամանակ մնացին անտեսված: Իմ համեստ ներդրումով ցանկանում եմ երիտասարդ գիտնականներին հնարավորություն տալ վերականգնելու հետաքրքրությունը անցյալի մեր պատմության նկատմամբ եւ շարունակելու Գարսոյանի թողած ժառանգությունը», նշել է դոկտ. Լ. Ավդոյանը :

«Մենք ողջունում ենք դոկտ. Ավդոյանի նախաձեռնությունը եւ հույս ունենք, որ ուրիշներ էլ կհետեւեն նրա օրինակին, զարկ տալու համար հայագիտության այդ ճյուղերին», իր հերթին ասել է SAS-ի նախագահ պրոֆ. Պետրոս Տեր-Մաթոսյանը :

Գարսոյանը համաշխարհային ճանաչման արժանացած արեւելագետ, բյուզանդագետ է: Մի շարք գրքերի եւ հոդվածների հեղինակ: Կոլումբիա համալսարանի վերոնշյալ ամբիոնի վարիչի պաշտոնից հրաժարվել է 1993-ին, որից հետո թափուր է մնացել այդ տեղը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 13-09-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ