RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#033, 2019-09-06 > #034, 2019-09-13 > #035, 2019-09-20 > #036, 2019-09-27 > #037, 2019-10-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 20-09-2019



Տեղադրվել է` 2019-09-19 23:33:23 (GMT +04:00)


Ընթերցված է` 806, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԿՐԿԻՆ ՀՈԽՈՐՏՈՒՄ ԵՆ

Գեւորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Ադրբեջանի ՊՆ նախարար Զաքիր Հասանովը բացահայտ սպառնում է, թե` «էս սարն իմն է, էս ծառն իմն է»։ Ի՞նչ խոսք, այս հայտարարությունը մեկն է այն հարյուրավորներից, որոնցով պարոն Զաքիրն իր հայրենակիցներին խոստանում է «հետ բերել Ղարաբաղը»։ Անշուշտ, կասկած չկա, որ հայկական զինուժը պատրաստ է Զաքիրի բանակին դաս տալու (նախադեպերը շատ են)։

Զաքիր Հասանովը մոռացած լինի, որ իր պատրոն Իլհամ Ալիեւը պլանավորել էր 2016թ. ապրիլի 5-ին Աղդամի (Ակնա) մզկիթի մոտ սեղմել իր զինվորների ձեռքերը, բայց դա այդպես էլ երազ մնաց, որովհետեւ դեռ ապրիլի 3-ի կեսօրին իրենց տեղը գտան ենթադրաբար «Աղդամի մզկիթ գնացող» զինվորները... սպանված։

Հ.Գ. Դժբախտություն է, որ այս պարագայում, երբ թշնամին անդադար հոլովում է պատերազմը, ունենք մի խորհրդարան, որտեղ պատգամավորներ կան, որոնք խոսում են «լավ», «փոխված» ու «նոր» թուրքերի (ըստ այնմ` նաեւ ադրբեջանցի) հետ ընկերության ու բարեկամության մասին։

Նախիջեւանում ազերի սահմանապահների համար նոր բնակելի համալիրներ են կառուցվել

Ինչպես հայտնում է Ադրբեջանի ՊՆ ենթակայության ներքո գործող Armiya.az կայքը, Նախիջեւանի սահմանապահ դիվիզիայի 15-րդ ուղեկալի համար նոր բնակելի համալիր է կառուցվել, որի բացման արարողությանը մասնակցել է նաեւ «Նախիջեւանի ինքնավար հանրապետության» մեջլիսի նախագահ Վասիֆ Թալիբովը։

Ադրբեջանը չի պատրաստվում միանալ ՀԱՊԿ-ին. Հիքմեթ Հաջիեւ

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիեւը հայտարարել է, որ իրենք այս պահին որեւէ կերպ չեն պատրաստվում անդամակցել ՀԱՊԿ-ին, թեեւ լավ հարաբերություններ ունեն անդամ պետությունների հետ, բացառությամբՙ ՀՀ-ի։

Հաջիեւը շեշտել է նաեւ, որ իրենք առեւտրատնտեսական լայն կապերի մեջ են ՀԱՊԿ անդամ պետությունների հետ, այդ թվումՙ ռազմական։

«Մենք ուշադիր հետեւում ենք ՀԱՊկ-ում տեղի ունեցող զարգացումներին», եզրափակել է Հաջիեւը։

«Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ղեկավարը ցինիզմի նոպա է ապրել

Վաղուց արդեն հայտնի է տխրահռչակ «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ղեկավար Թուրալ Գյանջալիեւը կրկին հանդես է եկել ոչ սթափ, ցինիկ հայտարարությամբ։ Կոչ անելով միջազգային հանրությանըՙ Գյանջալիեւը նախՙ անօրինական է համարել Արցախում կայացած ընտրությունները եւ դատապարտել միջազգային կազմակերպությունների մուտքը Արցախՙ պատճառաբանելով, որ դա «ադրբեջանական տարածք է», եւ այնտեղ գնալու համար հարկավոր է ստանալ Ադրբեջանի Հանրապետության թույլտվությունը։

Գյալնջալիեւի ցինիկ հայտարարությանն օրեր անց «տրամաբանական» շարունակություն է տվել անեւ Ադրբեջանի մշակույթի նախարար Աբուլֆազ Գարաեւը ։ Վերջինս իր հերթին հայտարարել է, որ վաղ թե ուշ «ադրբեջանական հողերն ազատագրվելու են հայկական օկուպացիայից» եւ ադրբեջանական մի շարք տոներ անցկացվելու են Շուշի քաղաքում։

«Հայկական ագրեսիայի հետեւանքով տուժել են նաեւ Շուշի քաղաքի մի շարք հուշարձաններ, հետագայում մենք բազմաթիվ հուշարձաններ կտեղափոխենք Շուշի»։

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 20-09-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ