RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#039, 2019-10-18 > #040, 2019-10-25 > #041, 2019-11-01 > #042, 2019-11-08 > #043, 2019-11-15

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 01-11-2019



Տեղադրվել է` 2019-10-31 23:38:45 (GMT +04:00)


Ընթերցված է` 2805, Տպվել է` 163, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՌԱՄԿԱՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ` (405 կողմ, 11 դեմ) ընդունվեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը, որը քաղաքական կարեւոր փաստաթուղթ է եւ պատժամիջոց մեր դարավոր թշնամու դեմ: Առանձնակի կարեւորություն ունեն փաստաթղթի երեք դրույթները. ա) ԱՄՆ-ի կոնգրեսը հաստատում է, որ պիտի ոգեկոչեն, հարգեն եւ նշեն զոհերի հիշատակը, բ) բացառում է հայերի ցեղասպանության ցանկացած ժխտողական գործընթացի մեջ ԱՄՆ-ի ներգրավումը, գ) կոչ է արվում բոլոր կրթամշակութային գործառույթ իրականացնող մարմիններին իրենց ծրագրերում ունենալ Հայոց ցեղասպանության մասին դրույթներ:

Ռամկավար Ազատական կուսակցությունը ողջունում է աշխարհի թիվ մեկ գերտերության օրենսդիրի կողմից բանաձեւի ընդունումը, շնորհակալություն հայտնում օրինագծին կողմ քվեարկած բոլոր կոնգրեսականներին եւ ԱՄՆ ողջ բնակչությանը, հօգուտ բանաձեւի ընդունման տարիներ շարունակ ջանքեր գործադրած մարմիններին, սփյուռքահայությանը, հույս հայտնում, որ ամենամոտ ապագայում այն բացարձակ մեծամասնությամբ կընդունվի նաեւ ԱՄՆ Սենատի կողմից եւ օրենքի ուժ կստանա: ՌԱԿ-ը գտնում է, որ բանաձեւի ընդունման իրողությունը եւ համազգային ներկա ոգեւորությունը նոր հորիզոններ է ստեղծում միջազգային ասպարեզում Հայաստանի եւ հայության դերի հետագա բարձրացման համար, հույս հայտնում, որ բոլոր շահագրգիռ կառույցներն այսուհետեւ եւս կշարունակեն իրենց ազգաշահ գործունեությունը մեր պահանջատիրության արդարացի լուծման ուղղությամբ` որպես հաղթաթուղթ ունենալով նաեւ այս բանաձեւը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 01-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ