ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՎԱՃԱՌՔԻ Է ՀԱՆՎԵԼ ՀԱՅ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԻ ԿԱՌՈՒՑԱԾ ՕՍՄԱՆՅԱՆ ԲԱՂՆԻՔԸ Գ.Գ. Թուրքիայում 2.5 մլն դոլարով վաճառքի է հանվել հայ նշանավոր ճարտարապետ Միմար Սինանի նախագծած Ստամբուլի Բալաթ թաղամասի Այաքափը բաղնիքը (համամ): Թուրքիայի քաղաքացիները բացասաբար են արձագանքել 437 տարվա արժեքավոր հնություն ունեցող այդ բաղնիքի վաճառքին եւ ընդգծել, որ այն պիտի վերականգնել, այլ ոչ թե վաճառել: Նշվում է, որ 1582թ. Օսմանյան սուլթան Մուրադ 3-րդի մայրը ճարտարապետ Սինանին պատվիրել է կառուցել այդ բաղնիքը: 1947թ. Այաքափը բաղնիքը սկսել է օգտագործվել որպես փայտանյութի պահեստ: Այժմ բաղնիքի որոշ մասեր աղբակույտերով են լցված: Ծագումով հայ Միմար Սինանը եղել է Օսմանյան արքունիքի գլխավոր ճարտարապետը 16-րդ դարում: Սինանը թողել է հսկայական ժառանգություն, որը մեծ նշանակություն ունի ոչ միայն մուսուլմանական, այլեւ համաշխարհային մշակույթի համար: Նրա ճարտարապետական գործունեությունը տեւել է 50 տարիՙ 1538-1588թթ: Միմար Սինանի անունով է սկսվել օսմանյան վերածննդի պատմությունը կամ մուսուլմանական ճարտարապետության դասական ժամանակաշրջանը: |