Դեպքերն ու իրադարձությունները Հայաստանում ու նրա շուրջը գլխապտույտ արագությամբ հաջորդում են միմյանց, ոմանքՙ կարեւոր, ուրիշներՙ ոչ այնքան, շատերըՙ արհեստածին, տակավին ուրիշներՙ դեռեւս կուլիսներում, եւ այսօր հրատապ թվացող հարցը կամ թեման վաղը թվում է ժամանցված: Սակայն կան խնդիրներ, որոնք անժամանցելի են ու միշտ հրատապ, եւ հրատապ են լինելու միշտ, գոնե մեր ...
Այս շաբաթ վայրիվերումների շաբաթ էր, դիտարկումների այնքան լայն դաշտ կա, որ պարզապես անհնար է դա մեկ նյութում անել` սկսած խորհրդարանում «Իմ քայլ»-ԲՀԿ սրացումից, Սերժ Սարգսյանին մեղադրանքի առաջադրումից, ընդդիադիր դաշտը չզիջելու`ՀՅԴ-ի առայժմ կրթական թեմայով ներկայացրած քաղաքական հայտից մինչեւ վարչապետ Փաշինյանի` թալանի եւ անօրինությունների սահմանագիծը վերջին քսան տարուց եւս տասն տարով հետ ...
Հոկտեմբերի 9-ին Թուրքիան սկսեց իրականացնել «Խաղաղության աղբյուր» ծածկանունով ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիս-արեւելքում, 120 կմ երկարությամբ նախատեսվող «անվտանգ» գոտին, որն ունի 30 կմ խորություն, Իրաքի սահմանից մինչեւ Ջարաբլուս երկարաձգելու միջոցով դրա երկարությունը 144 կմ հասցնելու նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջադրանքով: Թեեւ առաջադրանքը չիրագործվեց, ավելինՙ հոկտեմբերի 17-ին Անկարայում Թուրքիան ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք ...
Հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը, որ նոյեմբերի 13-ին վետո էր դրել Սենատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի քննարկման վրա, Թուրքիայի դեմ պատժամիջոցների փաթեթ է նախապատրաստում: Այդ մասին հայտնել է անձամբ Գրեհեմըՙ տեղեկացնելով, որ այդ փաթեթը լինելու է հոկտեմբերի 29-ին Ներկայացուցիչների պալատում ընդունված պատժամիջոցների փաթեթի նորացված տարբերակը:
Եկող տարվա բյուջեի նախագիծը կանոնակարգային ընդհատումից հետո լրամշակված վերադարձել է խորհրդարան: Բայց էական փոփոխություններ չեն եղել:Պատգամավորներն 160 առաջարկ էին արել, որոնց գերակշիռ մասը չի ընդունվել, քանի որ դրանց ընդունումը 368 մլրդ դրամով ծախսերի ավելացման կտաներ: Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, որն այս կառավարության կազմում բավական հումորով մարդ է դարձել եւ ընդդիմադիր ...
Երեւանի քաղաքապետարանին տարբեր տրանսպորտային միջոցների եւ այլ գույքի հանձնման օրինականությունը, ինչպես նաեւ շինարարական թույլտվությունների, արտոնությունների տրամադրման իրավաչափությունն ու կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով է ստեղծվել Ազգային ժողովում` պատգամավորների մեկ քառորդի պահանջով: Սա տեղի է ունեցել Երեւանի քաղապետարանի մի շարք սկանդալային բացահայտումների, մասնավորապես` «Կամազներ» նվեր ստանալու աղմուկի համապատկերում: Եթե նկատի առնենք ...
Հոգելույս Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի հիվանդությամբ սկսված եւ տարիներ տեւած ընտրական գործընթացը, ցավոք, բազմաթիվ խնդիրների, բաժանարար գծերի, նեղ, շահադիտական հավակնությունների գերադասման եւ համայնքային շահի ոտնահարման դրսեւորումների պատճառ դարձավ: Այդ մասին անցնող տարիներին եղել են բազմաթիվ անդրադարձներ: Սակայն տարիներ տեւած թնջուկը` պատրիարքի ընտրությունը, ավա~ղ, չստացավ սպասված հանգուցալուծում, եւ փոփոխված կանոնադրությունը համայնքին բերեց ...
Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի բաժինը «Հայտնի են դառնում Անատոլիայի թաքնված հուշարձանները» նախագծի շրջանակում Լոնդոնում բացել է Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցու լուսանկարների ցուցահանդես:
Թուրքիոյ նախագահ Ռ. Թ. Էրտողան բազմաթիւ առիթներով ցոյց տուաւ իր ամուր նկարագիրը, յատկապէս իր երկրին սպառնացող վտանգներն ու տագնապները շրջանցելով, իր հանդարտ ելոյթներով, առանց ընկրկելու, առանց պոռալ-կանչելու, զուսպ եւ համարձակ: Վերջին տարիներուն ինչեր ըսես չանցան իր գլխէն, մասնաւորաբար հեղաշրջման փորձը, Ռուսիոյ հետ բախումները, ռուսական ռազմական օդանաւին կործանումը, Ռուսիոյ դեսպանին սպանութիւնը ...
Նոյեմբերի 24-ին աշխարհի տարբեր անկյուններում մեկնարկեց սպառողների ու վաճառողների ամենասիրելի տոնը` «Սեւ ուրբաթը», որի արմատները Ամերիկայից են, որտեղ այն վերածվել է գնումների ազգային խրախճանքի:
1993թ. Թուրքիայում իր գործունեությունը սկսած հայկական «Արաս» հրատարակչությունը արդեն ունի միջոցառումների նոր սրահ, որը կրում է հայտնի արեւմտահայ գրող Զաբել Եսայանի անունը: Եսայան սրահի բացումը նշանավորվել է սրահում կազմակերպված մամուլի ասուլիսով:
Հայաստանի ներքին կայունութիւնն ու տնտեսական բարելաւումը, ուրիշ փոքր երկիրներու նման, կախեալ է արտաքին ազդակներէ: Թավշեայ յեղափոխութիւնը եկաւ վերջ տալու փտածութեան եւ կողոպուտի քաղաքականութեան, սակայն տակաւին որոշ ժամանակի կը կարօտի իրագործելու համար իր խոստումներն ու նպատակները:
Հայաստանի կառավարությունը հանդես է եկել նոր օրենսդրական նախաձեռնությամբՙ առաջարկելով սահմանել նոր հարկատեսակՙ առողջության հարկ: Այդ նախագծին հավանություն տալու մասին որոշումն արդեն ստորագրվել է վարչապետի կողմից եւ տեղադրվել արդարադատության նախարարության պաշտոնական կայքէջում:
Վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Հայաստանի սոցիալական պատկերը եւ աղքատությունը 2019» զեկույցը, որտեղ արտացոլված են աղքատության ցուցանիշի փոփոխությունն անցած տարվաՙ 2018 թ.-ի ընթացքում:
Ինչպես հայտնի է, վերջին մի քանի օրում, նոյեմբերի 30-ին եւ դեկտեմբերի 2-ին, հայտարարվեց 2 նոր գազամուղների շինարարության ավարտի ու դրանց գործարկման մասին: Առաջին գազամուղըՙ TANAP-ը, Ադրբեջանում արդյունահանվող գազը արտահանելու է դեպի Հունաստան եւ հետագայում նաեւ Իտալիա, իսկ երկրորդ խողովակաշարըՙ «Սիբիրի ուժը», ռուսական գազը հասցնելու է Չինաստան:
Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների համաձայնությամբ նախորդ շաբաթ տեղի ունեցան լրագրական խմբերի փոխայցելություններ: Սոցցանցերում ադրբեջանցի լրագողների հրապարակումներից կարելի էր կռահել, որ առնվազն Բաքվի կողմից այդ քայլը բացահայտ քարոզչական նպատակ ուներ: Նախ, համաշխարհային հանրությանը փորձում էին տեղյակ պահել, որ պաշտոնական Բաքուն իբրեւ թե քայլեր է ձեռնարկում երկու ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու համար: Իսկ ...
Դեկտեմբերի չորսին ձեռքս ընկավ ավանդական կուսակցություններից մեկիՙ ՌԱԿ-ի անունով անօրինական ճանապարհով կնքված կուսակցության (ատենապետությամբՙ Մայք Խարաբյանի) հայտարարությունըՙ կապված ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի ու դրա դեմ բողոքի ցույցեր կազմակերպած ուսանողների հետ:
Ավելի քան 200 հրավիրյալների ներկայությամբ նոյեմբերի 16-ին Դետրոյթում հանդիսավոր պայմաններում նշել են Վարդանանց ասպետներիՙ Նարեկ-Շավարշան եւ դուստրերիՙ Զաբել մասնաճյուղերի ստեղծման համապատասխանաբար 100-րդ եւ 70-րդ հոբելյանները: Հատուկ այդ առթիվ Ֆրեզնոյից եւ Կալիֆոռնիայից ժամանել են կազմակերպությունների վետերան անդամները:
Նոյեմբերի 27-28-ին Ստամբուլում «Անկախ արդյունաբերողների եւ գործարարների» միությանՙ MUSIAD-ի նախաձեռնությամբ հրավիրվեց «հեռատեսների» գագաթաժողովը: Թերեւս կարելի էր չանդրադառնալ գագաթաժողովին, եթե դրա աշխատանքներին չմասնակցեր եւ այնտեղ ելույթ չունենար ամերիկացի քաղաքագետ, «Գլոբալ հետախուզության» ընկերությանՙ «Stratfor-ի» հիմնադիր Ջորջ Ֆրիդմանը : Ի դեպ, նրան գագաթաժողովի շրջանակներում ընդունել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ ...
ՀԲԸՄ-ի Սաթամյան թատերախմբի հիմնադրման 40-ամյակը նոյեմբերի 9-ին հանդիսավոր պայմաններում նշվել է Կանոգա պարկի (Կալիֆոռնիա) Մանուկյան-Տեմիրճյան վարժարանի Նազարյան դահլիճում, որի ձեւավորման աշխատանքները կատարել էր Մանուկ Սաթամյանը :
Օրերս Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի նախարարության հրավերով Թեհրանում էիՙ մասնակցելու Երեւանում լույս տեսած «Զիբա, կանչիր ինձ» թարգմանական գրքիս շնորհանդեսին (հեղինակըՙ Ֆարհադ Հասանզադեն , առաջադրված է Անդերսենի մրցանակիՙ Փոքր Նոբելի), եւ Իրանի թարգմանիչների միության մրցանակաբաշխությանը, որի միջազգային բաժնում, ի շարս բազում օտարազգիների, ներկայացված էր ...
Այն, որ պատերազմները մեր ակնկալիքներից կամ ծրագրերից տարբեր ավարտ են ունենում, վաղուց էր հայտնի: Երկրորդ համաշխարհայինում «մենք հաղթանակեցինքը բոլորովին չէր նշանակում, որ ամերիկացիները հաղթանակելու են վիետնամական պատերազմում, կամ ֆրանսիացիները պարտության են մատնելու Ալժիրում իրենց թշնամիներին: Բայց այն պահին, երբ մենք որոշում ենք, ովքեր են լավ մարդիկ, եւ ովքեր չար հրեշներ, ...
Նոյեմբերի 26-ին Երեւանում տեղի ունեցավ գիտաժողով «Սոցիալ-տնտեսական զարգացման արդի հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում» թեմայով: Այն կազմակերպել էր ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտը: Բացման խոսքով հանդես եկավ ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Հարությունյանը: Լույս է տեսել նաեւ գիտաժողովի զեկուցումների ժողովածուն` 464 էջ ծավալով:
Բաքվից վերջին օրերին ստացվում են կարեւոր հաղորդումներ: Կառավարող Ենի Ազերբայջան կուսակցության արտակարգ խորհրդակցությունում որոշում է ընդունվել Միլլի մեջլիսը (խորհրդարանը) ցրելու մասին:
Ո՞վ գիտիՙ Պետրոսն ուզում էր առաքյալ դառնա՞լ, թե՞ ձկնորս մնալ: Եթե առաքյալ չդառնար, ապա նրա մասին ոչ մեկս չէինք իմանա եւ, գուցե, ավելի լա՞վ... բոլոր այն մարդկանց համար, որոնք մի տեղ են մտնումՙ չուզենալով դա: Օրինակ մարդ գիտեմ, որ Գրին քարտ է շահել, հիմա Խաղաղ օվկիանոսի ամերիկյան ափին մի տարեց ...