ՋԵՐՄԱՅԻՆ ՊՈՄՊԵՐԸՙ ԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ԱՂԲՅՈՒՐ ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ, Հայկական էներգետիկական ակադեմիայի հիմնադիր նախագահ, Տեխնիկական գիտությունների թեկնածու Վառելիքաէներգետիկ ռեսուրսների խնայողության եւ շրջակա միջավայրի պաշտպանության համար կարեւոր նշանակություն ունի ջերմային պոմպերի օգտագործումը մեր երկրում:Վերջին տասնամյակների ընթացքում աշխարհի տարբեր երկրներում մեծ տեղ է հատկացվում ջերմային պոմպերի ստեղծմանն ու կիրառմանը:Նրանք կարող են օգտագործվել օդափոխության, տաք ջրամատակարարման, ջեռուցման եւ այլ նպատակների համար: Ջերմային պոմպերը հնարավորություն են տալիս օգտագործել ջերմային թափոնները, խնայել վառելիքաէներգետիկ ռեսուրսներ: Փաստորեն, այն հնարավորություն է տալիս ցածր պոտենցիալային էներգիան վեր ածել բարձր պոտենցիալի: Օրինակ, օդ-ջուր տիպի ջերմային պոմպը դրսի օդից կորզում է ջերմային էներգիան եւ այն ջերմափոխանակչի միջոցով փոխանցում է ջրին: Արդյունքում կարող ենք տաքացնել շենքերը: Ջեռուցման եւ հովացման ժամանակակից խնայող միջոց է:Այն մեկ միավոր էլկտրաէներգիայից ստանում է մինչեւ 5 միավոր ջերմային էներգիա: Ներկայումս ջերմային պոմպերի զանգվածային արտադրությամբ եւ տեղադրմամբ զբաղվում են ԱՄՆ-ում, Ճապոնիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում եւ մի շարք այլ երկրներում: Հարկ է նշել,որ նրանք համարվում են լրիվ կամ մասնակի մաքուր ջերմային աղբյուրներ: 2016թ. մեզ մոտ նույպես տեղադրվել է հող-ջուր սկզբունքով աշխատող հորիզոնական ջերմային պոմպ: Ջերմային հզորությունը կազմում է 125ԿՎտ, իսկ արդյունավետության գործակիցըՙ մոտ 3,1: Ինչը նշանակում է 40ԿՎտժ էլեկտրաէներգիայի սպառման դեպքում մատակարարվում է 125կՎժ ջերմային էներգիա:Պոմպը ծառայում է Նուբարաշենի ՔՀ-ի կարիքների բավարարմանը, իսկ նրա աշխատանքի համար անհրաժեշտ հողատարածքը (ստորգետնյա խողովակաշարի զբաղեցրած մակերեսը) 2000մ2 է: Անհրաժեշտ է զարգացնել հաջողությունը, մշակել երկարաժամկետ ծրագրեր եւ իրականացնել դրանք: |