RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#045, 2019-11-29 > #046, 2019-12-06 > #047, 2019-12-13 > #048, 2019-12-20 > #049, 2019-12-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 13-12-2019



Տեղադրվել է` 2019-12-13 13:09:40 (GMT +04:00)


Ընթերցված է` 3047, Տպվել է` 123, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԹՈՒՐՔԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԾԱՄՈՐԻ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՌԱՋԱՐԿ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ՄԵՋԼԻՍ

Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) անդամ, մեջլիսի պատգամավոր Դենիզ Յավուզյըլմազը հայտարարել է, որ կուսակցության անունից 40 պատգամավորի ստորագրությամբ առաջարկ է ներկայացվել խորհրդարանՙ Հայաստանում Մեծամորի ատոմակայանի «վտանգները ուսումնասիրելու համար»: Յավուզյըլմազը մեջլիսում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նշել է, որ Մեծամորի ատոմակայանը Իգդիրից ընդամենը 16 կմ հեռավորության վրա է գտնվում, եւ ատոմակայանի անվտագնությունը Թուրքիայի եւ տարածաշրջանի երկրների համար կենսական նշանակություն է կրում: «Պարզելու համար, թե Մեծամորի խնդիրը մեր երկրի եւ հարեւան երկրների վրա ինչ կործանիչ հետեւանքներ կարող է ունենալ, ինչպես նաեւ խնդրին միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելու համար, մենք ԺՀԿ-ի անունից, 40 պատգամավորի ստորագրությամբ խորհրդարանական հետազոտության առաջարկ ենք ներկայացրել»,- ասել է Յավուզյըլմազը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 13-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ