RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#499, 2020-04-02 > #500, 2020-04-07 > #501, 2020-04-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #499, 02-04-2020



2020-04-05

Տեղադրվել է` 2020-04-08 03:30:23 (GMT +04:00)


Ընթերցված է` 1361, Տպվել է` 88, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՖՐԻԺԵՏԱ ՂՈՒԿԱՍՅԱՆ (1930-2020)

Ա. Բ.

Անցած ամիս 89 տարեկանում վախճանվել է կինոխմբագիր, Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործիչ, 1960-1990-ական թթ. «Լենֆիլմի» առաջին ստեղծագործական միավորման գլխավոր խմբագիր Ֆրիժետա Գուրգենի Ղուկասյանը, որին իր կենդանության օրոք իսկ համարում էին «Լենֆիլմ» կինոստուդիայի լեգենդներից մեկը։ Ֆրիժետա Ղուկասյանը 1954-ին ավարտել է ՎԳԻԿ-ը։ Նա նպաստել է մի շարք կինդրամատուրգների եւ բեմադրիչների բացահայտմանը եւ կայացմանը, որոնց թվում էին Ալեքսեյ Բատալովը, Ալեքսեյ Գերմանը, Դինարա Ասանովան։ Նրա անունն առկա է «Լենֆիլմի» արտադրած մի շարք կինոնկարներում, որոնց թվումՙ «Երեք հաստլիկները», «Արքա Լիր», «Ընդամենը մեկ կյանք», «Սալյուտ, Մարիա», «Խաղամոլը», «Ալեքսեյ արքայազնը», «Ապուշը», «Շան սիրտը», «Վարպետը եւ Մարգարիտան» եւ այլն։ Եղել է խիստ հարգված անձնավորություն եւ հեղինակւոթյուն շրջապատի, հատկապես երիտասարդության համար։ Բազմիցս եղել է Երեւանում, հանդես եկել դասախոսություններով։ Ֆրիժետա Ղուակսյանն ամուսնացած է եղել ռուսական կինոյի հայազգի օպերատոր Հենրիխ Մարանջյանի հետ։ Նրանց դուստրըՙ Կարինա Մարանջյանը, ռուսական ճապոնագիտության կենտրոնական դեմքերից է։

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #499, 02-04-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ