RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#499, 2020-04-02 > #500, 2020-04-07 > #501, 2020-04-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #499, 02-04-2020



2020-04-05

Տեղադրվել է` 2020-04-08 03:30:23 (GMT +04:00)


Ընթերցված է` 1208, Տպվել է` 86, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՍՄԱՐԹՖՈՆՆԵՐ` ՔԱՇԱԹԱՂԻ ԴՊՐՈՑՆԵՐԻ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարեց, որ նոր կորոնավիրուսի տարածումը հասել է պանդեմիայի մակարդակի, քանի որ վիրուսի աշխարհագրական սահմանները ներառում են աշխարհի երկրների մեծ մասը:

Չնայած ըստ պաշտոնական տվյալների Արցախում չեն գրանցվել վարակի դեպքեր, այնուամենայնիվ հետագա վարակի տարածումից խուսափելու համար, ինչպես շատ երկրներում այնպես էլ Արցախում, փակվեցին կրթական հաստատությունները:

Ուսուցիչները արագ ձեռնարկեցին տարբեր միջոցներ աշակերտներին ներգրավելու հեռավար ուսուցման մեջ: Օգատագործվեցին տարբեր կրթական հարթակներ: Բայց ոչ բոլոր աշակերտներն էին կարողանում օգտվել հեռահար ուսուցումից:

Եվ ահա Բերձորի Վահան Թեքեյանի դպրոցումՙ «Դասավանդիր Հայաստան» ծրագրով աշխատող անգլերենի ուսուցչուհի Լիդա Նալբանդյանը, հանդես եկավ հրաշալի նախաձեռնությամբ, առցանց դիմեց ծնողներին, երեխաներին, ովքեր չէին կարողանում մասնակցել հեռավար դասընթացին: Միաժամանակ նա դիմեց «Հայրենիք» զարգացման հիմնադրամին: Արձագանքը երկար սպասեցնել չտվեց:

«Հայրենիք» զարգացման հիմնադրամի նախագահ գեներալ մայոր Արթուր Վանեցյանի ջանքերով Քաշաթաղի դպրոցականները (Սուս համայնք, Բերձորի Վահան Զատիկյանի հ 2 եւ Վահան Թեքեյանի հ 1) ստացան հեռախոսներ եւ անսահմանափակ ինտերնետ կապ:

Դպրոցից ընդգրկված էին 24 աշակերտներ, նվերները բաժանեց հիմնադրամի տնօրեն Խաչիկ Գալստյանը։ Կար այլ անակնկալ եւս. դպրոցի տնօրենները ստացան մեկական նեթբուքներ:

Նույն օրը ժամը 15:00 երեխաները zoom ծրագրով միացան Արթուր Վանեցյանի հետ եւ իրականացրեցին արիության դասՙ նվիրված ապրիլյան պատերազմի զոհերին:

Շնորհակալություն ենք հայտնում բարեգործության համար եւ կարծում ենք, որ կգտնվեն բարի մարդիկ, ովքեր կշարունակեն հանդես գալ նման նախաձեռնությամբ, քանզի գիտենք, որ ոչ բոլոր աշակերտներն են կարողանում մասնակցել հեռավար դասերին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #499, 02-04-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ