ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍՈՎ ՎԱՐԱԿՎԱԾՆԵՐԻ ՎԵՐՋԻՆ ԹՎԵՐՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Ըստ worldometer կայքի ապրիլի 6-ի վաղ առավոտյան թարմացված տվյալներիՙ աշխարհում թագավարակով վարակվածների թիվը 1 273 709 է, վարակից մահացածների թիվըՙ 69 456: Ապաքինվել է 262 486 վարակված անձ: Առանձնացնենք վարակակիրների եւ վիրուսի պատճառով մահացածների մեծ թվեր գրանցած մի շարք երկրների թարմացված վիճակագրությունը. ԱՄՆ -336 830 վարակակիր, 9620 մահ Իսպանիա -131 646 վարակակիր, 12641 մահ Իտալիա -128948 վարակակիր, 15 887 մահ Գերմանիա - 100 123 վարակակիր, 1584 մահ Ֆրանսիա - 92 839 վարակակիր, 8076 մահ Չինաստան -81 708 վարակակիր, 3333 մահ Մեծ Բրիտանիա - 47 806 վարակակիր, 4934 մահ Կանադա - 15 512 վարակակիր, 280 մահ Մեր հարեւան Իրանում գրանցվել է 226 վարակակիր, մահացել է 3603-ը: Թուրքիայում վարակակիրների թիվը 27 069 է, մահերինըՙ574: Հայաստանում Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի ապրիլի 5-ի երեկոյան հրապարակած տվյալներով կա 822 վարակված, 57 ապաքինված, ապրիլի 5-ին կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 52-ով։ Վարակի պատճառով մահերի թիվը 7 է: Հիշեցնենքՙ կորոնովիրուսի տարածման կանխարգելման համար Հայաստանում մարտի 16-ից ապրիլի 14-ն արտակարգ դրություն է հայտարարվել։ Պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբՙ մինչեւ ապրիլի 12-ը գործում են արտակարգ ռեժիմի խստացման պայմաններ, չի գործում հասարակական տրանսպորտը, դադարեցված է Երեւանի մետրոյի աշխատանքը: Մարդկանց հրահանգված է տնից դուրս գալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքումՙ անձնագրով, ելքի նպատակի եւ ժամի վերաբերյալ հատուկ ձեւաթուղթ լրացրած: |