RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#499, 2020-04-02 > #500, 2020-04-07 > #501, 2020-04-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #499, 02-04-2020



2020-04-06

Տեղադրվել է` 2020-04-08 03:30:23 (GMT +04:00)


Ընթերցված է` 943, Տպվել է` 54, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՌՑԱՆՑ ԹԵՍՏԱՎՈՐՈՒՄՙ Covid-19 Armenia ՆՈՐ ՀԱՎԵԼՎԱԾԻ ՕԳՆՈՒԹՅԱՄԲ

Պարետ Տիգրան Ավինյանը նախորդ օրը ներկայացրել էր Covid-19 Armenia հավելվածը, որի մասին հարկ է, որ «Ազգի» ընթերցողն էլ տեղեկացված լինի եւ օգտվի դրանից: Հավելվածը ստեղծել են հայ մասնագետները, այն փոխարինելու է AC19 հավելվածին, որի տվյալների բազաները տեղափոխվել են Covid-19 Armenia :

Մի շարք հարցերի պատասխաններից հետո համակարգը գնահատում է պատասխանողի առողջական վիճակը եւ հուշում էՙ ինչ քայլեր ձեռնարկել: Ռիսկի գոտում հայտնված օգտատերերի հետ կապ կհաստատեն պարետատան համաճարակաբաններն ու կզրուցեն նրանց հետՙ որոշելով, թե արդյոք անձը կարիք ունի հետագա բժշկական ուշադրության: Կարեւոր է խուսափել սխալ տվյալներ մուտքագրելուց, որպեսզի բժիշկները կապ հաստատեն իրապես օգնության կարիք ունեցողների հետ:

Covid-19 Armenia -ն բազմաֆունկցիոնալ է ու ներառում է նաեւ վերջին նորությունները կորոնավիրուսի դեմ պայքարի գործողությունների վերաբերյալ, առողջապահական խորհուրդներՙ տարբեր իրավիճակներում վարակից զերծ մնալու մասին, կորոնավիրուսի հետ կապված վերջին վիճակագրությունը եւ այլն: Ի դեպ, այդ հավելվածում կարելի է լրացնել ու պահպանել այս օրերին անհրաժեշտ տեղաշարժման թերթիկի էլեկտրոնային տարբերակը:

Covid-19 Armenia -ն հասանելի է Google Play, AppStore հարթակներում:

Ի դեպՙ լավ նորություն. վարակիՙմարդուց մարդուն տարածման ինտենսիվության գործակիցը հաջողվել է նվազեցնել մարտի 25-ից մեկ շաբաթ առաջ գնահատված մոտ 2 արժեքից եւ հասցնել 1,4-ի: Այսինքնՙ եթե մեկ մարդն առաջ վարակում էր միջինը երկուսի, ապա այդ գործակիցը, տեղաշարժի սահմանափակման կիրառմամբ, այժմ 1,4 է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #499, 02-04-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ