RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#499, 2020-04-02 > #500, 2020-04-07 > #501, 2020-04-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #499, 02-04-2020



2020-04-06

Տեղադրվել է` 2020-04-08 03:30:23 (GMT +04:00)


Ընթերցված է` 942, Տպվել է` 50, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԼՈՒԾԱՐԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ` «ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ»-Ի ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Գեւորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Մարտի երկրորդ կեսին, ստեղծված իրավիճակի պատճառով, գրեթե բոլոր բանկերն ու վարկային կազմակերպությունները վարկային արձակուրդ հայտարարեցին (մինչեւ 3 ամիս ժամկետով): Այդ ժամանակ անբարեխիղճ հանդես եկավ «Վարկս էյ էմ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը, որը ոչ միայն վարկային արձակուրդ չտրամադրեց, այլեւ շատ կոշտ վերաբերմունք ցուցաբերեց իր հաճախորդներին:

Այն, որ այդ կազմակերպությունը տարիներ շարունակ, օգտվելով մարդկանց անօգնական վիճակից, իր գործելաձեւով վաղուց հայտնի էր եւ գտնվում էր համապատասխան մարմինների ուշադրության կենտրոնում, հետեւաբար իրավիճակը հանգեցրեց կազմակերպության լուծարմանը: Որքան էլ Կենտրոնական բանկը լուծարման այլ պատճառ է առաջ բերում, ակնհայտ է, որ, այսպես ասած, «դանակը ոսկորին է հասցրել» կազմակերպության` վերջին շաբաթների ընթացքում հաճախորդներին աքցանի մեջ առնելու փաստը: Դրա մասին է վկայում նաեւ «Իմ քայլը» խմբակցության անդամ, «Վարկս էյ էմ»-ի գործունեությունը մշտապես ուշադրության կենտրոնում պահող Վարազդատ Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը. «...կապիտալի տերերը նույնպես պետք է խիղճ ու հայրենիք ունենան» :

Օրերս Լուծարային հանձնաժողովը հայտարարություն է տարածել, որն առավել կարող է հետաքրքրել նրանց, ովքեր այս պահին չվճարված վարկեր ունեն:

Այսպիսովՙ 26.03.2020 թվականին հաստատված «ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ Լուծարվող ՈւՎԿ» ՓԲԸ Լուծարային ծրագրի համաձայն Լուծարային հանձնաժողովը որոշել է

«Այն հաճախորդների, որոնք 2020 թվականի ապրիլի 1-ի դրությամբ ունեն ժամկետանց պարտավորություններ, դրանց գծով զիջվելու են հաշվեգրված տոկոսները, միջնորդավճարները, տույժերը եւ տուգանքներըՙ մայր գումարի ամբողջական կամ մասնակի մարում իրականացնելու դեպքում։

Այն հաճախորդների, որոնք 2020 թվականի ապրիլի 1-ի դրությամբ չունեն ժամկետանց պարտավորություններ, դրանց գծով առաջիկա երկու ամիսների ընթացքում չեն հաշվեգրվի լրացուցիչ որեւէ գումարներ (տոկոսներ, միջնորդավճարներ, տույժեր եւ տուգանքներ): Այս հաճախորդների գծով պարտավորությունները նշված երկամսյա ժամանակահատվածում չեն դիտարկվի ժամկետանց»։

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #499, 02-04-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ