RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#499, 2020-04-02 > #500, 2020-04-07 > #501, 2020-04-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #499, 02-04-2020



20200406

Տեղադրվել է` 2020-04-08 03:30:23 (GMT +04:00)


Ընթերցված է` 771, Տպվել է` 46, Ուղարկվել է էլ.փոստով` 0

Apple-ՈՒՄ ՄՇԱԿԵԼ ԵՆ ԲԺԻՇԿՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑ

Արեւիկ Քեշիշյան

ԱՄՆ-ում մահացության բարձրակետը կարող է արձանագրվել ապրիլի 16-ին

Զգայացունց որոշ հաղորդումներ վկայում են, որ ԱՄՆ-ում կորոնավիրուսի վարակից մահացության բարձրակետը կարձանագրվի ապրիլի 16-ին, երբ, կանխատեսումների համաձայն, 24 ժամվա ընթացքում երկրում կմահանա 2644 մարդ։ Վաշինգտոնի համալսարանի Առողջության ինստիտուտի գիտնականների ստեղծած հետազոտական նոր մոդելը նաեւ ցույց է տալիս, որ դրանից մեկ օր առաջ երկիրը կհասնի ռեսուրսների լիակատար օգտագործման բարձրակետին, երբ կպահանջվի 262 092 մահճակալ, հաղորդում է Daily Mail-ը։ Առանձին նահանգների հետազոտությունների տվյալները հիմնվում են այն ենթադրության վրա, որ ներկայումս գործող սոցիալական հեռավորությունը եւ ծերանոցներ այցելելու արգելքը կշարունակեն գործել։

Միեւնույն ժամանակ, Apple կորպորացիան առաջարկել է կորոնավիրուսով վարակված հիվանդների հետ աշխատող բժիշկների պաշտպանության միջոց։ Ընկերության մասնագետները մշակել են վահանիկներ, որոնցով նախատեսվում է պաշտպանել բժիշկներին։

Օրական կարտադրվի անհատական պաշտպանության մոտ մեկ միլիոն միջոց։ Այդ մասին պատմել է կորպորացիայի գլխավոր տնօրեն Թիմ Կուկը իր թվիթերյան էջում։ Նրա խոսքերովՙ անհատական վահանիկները կարելի է հավաքել ընդամենը մեկ-երկու րոպեում եւ միաժամանակ անհատապես կարգավորել դրանք։ Կուկը հայտնել է, որ մատակարարման սեփական համապարփակ ցանցի շնորհիվ ամերիկացիներին արդեն մատակարարվել է ավելի քան 20 միլիոն բժշկական դիմակ։ Ընկերությունը մտադիր է մոտ ժամանակներս ձեռնամուխ լինել դրանց արտահանմանը։ news.ru-ն հիշեցնում է, որ դիմակների վրա վիրուսը մնում է մոտավորապես մեկ շաբաթ։

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #499, 02-04-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ