ՊՂՆՁԻ ԳՆԵՐԻ ԱՆԿՈՒՄ Պղնձի գների անկումը սակարաններում շարունակվում է, այս պահին մեկ տոննա պղնձի գինը կազմում է 4839 դոլար։ Սա այս ապրանքի ամենացածր գինն է վերջին մեկ տարվա ընթացքում։ Անցած տարի այս նույն ժամանակ պղնձի մեկ տոննայի գինը կազմում էր մոտ 6500 դոլար։ Հիշեցնենք, որ պղինձը ՀՀ-ի արտահանման հիմնական ապրանքներից է, որը երկիրը ապահովում է մեծ թվով արտարժույթով։ Գնի շարունակական անկումը բացասաբար է ազդում ՀՀ-ի տնտեսության վրա, դառնալով մեծ խնդիրների պատճառ, նվազեցնելով նաեւ արտաքին առեւտրի հաշվեկշիռը։ |