RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#499, 2020-04-02 > #500, 2020-04-07 > #501, 2020-04-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #499, 02-04-2020



2020-04-06

Տեղադրվել է` 2020-04-08 03:30:24 (GMT +04:00)


Ընթերցված է` 831, Տպվել է` 41, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԻՍՆ ԷԺԱՆԱՆՈՒՄ Է, ԲԱՅՑ ԿԹԱՆԿԱՆԱ

Գեւորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Հայաստանյան շուկայում խոզի միսն էժանացել է: Առաջին հայացքից դրական թվացող այս տատանումն իրականում այլ, տխուր պատկեր է կանխատեսում:

Համավարակի տարածմամբ պայմանավորված` ժողովրդի շրջանում վերջին շրջանում զգալի է դարձել ֆինանսական վատթար վիճակը, որի պատճառով էլ մարդիկ շուկայականից էժան գներով վաճառում են մսամթերքը (նաեւ` տավարի, գառի), որպեսզի կարողանան կատարել կոմունալ վճարումներն ու առօրյա գնումները:

Արդեն կարելի է ենթադրել, որ առաջիկայում կտրուկ նվազելու է անասունների գլխաքանակը, որն էլ, ուզենք-չուզենք, հանգելու է մսամթերքի զգալի թանկացման: Վերջում շահելու են նրանք, ովքեր մսամթերքի շուկայում (մասնավորապես` խոզի), մոնոպոլ դիրքերում են գտնվում, եւ ստեղծված իրավիճակում, երբ գյուղացին էժան գնով վաճառում է միսը, գնորդները հենց այդ մեկ-երկու հոգին են, որոնք այսօր պահեստավորելով գնածը, վաղը վաճառելու են ավելի թանկ գնով:

Ժողովրդի մի մեծ զանգված կարիքի մեջ է։

Այս պատկերը լուրջ վերլուծության կարիք չունի, որովհետեւ Ջորջ Օուրելն, դեռ 1943թ., իր «Անասնաֆերմա» վիպակում արել է աշխարհի ամենալավ վերլուծությունը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #499, 02-04-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ