ԾԱՆՐ ՎԻՃԱԿՈՒՄ ԳՏՆՎՈՂՆԵՐԻ ԹԻՎԸՙ 35 Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հայտնած վերջին տվյալներով կորոնավիրուսով վարակված պացինետներից ծանր վիճակում գտնվողների թիվը 35 է, նրանք թթվածնի կարիք ունեն, որը ստանում են հիվանդանոցներում: Ծայրահեղ ծանր վիճակում են 8 հոգի: Թոքաբորբ ունեցող 146 պացիենտ են հսկողության տակ, որոնց մեծ մասն անգամ ջերմություն չունի: Հիշեցնենք, որ դեռ առավոտյան տվյալներովՙ Հայաստանում գրանցվել էր վարակման 822 դեպք: Ընդհանուր առմամբ, ապրիլի 6-ին հաստատվել է վարակման 833 դեպք: 4096 պացիենտների թեստերը բացասական արդյունք են տվել: Փաստացի բուժվում է 763 մարդ: Մինչ այդ ապաքինվել էր 62 մարդ, մահացել է 8-ը: |