ՖՈՆԴԱՅԻՆ ՍԱԿԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԻՆԴԵՔՍՆԵՐԻ ԱՆԿՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է Նյու Յորքի ֆոնդային բորսայում Dow Jones-ի անկումը այսօր կազմել է մինուս 1,6%, NASDAQ Composite Index-ի նվազումը 1,53% է, S&P 500 Index-ի մինուսը կազմել է 1,51%։ Պայմանավորված ընդհանուր տնտեսական ճգնաժամի հետ ֆոնդային հիմնական ինդեքսների անկումը շարունակական բնույթ է կրում վերջին մեկ ամսվա ընթացքում։ Նշված ինդեքսները սակարաններում վաճառվող խոշորագույն ընկերությունների արժեթղթերի միջինացված գներն են, եւ տնտեսական իրավիճակի վատացումը հանգեցնում է դրանց գների, հետեւաբար նաեւ համաշխարհային տնտեսության հսկաների արժեթղթերի նվազմանը։ |