RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#499, 2020-04-02 > #500, 2020-04-07 > #501, 2020-04-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #499, 02-04-2020



2020-04-06

Տեղադրվել է` 2020-04-08 03:30:24 (GMT +04:00)


Ընթերցված է` 755, Տպվել է` 37, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՎԱՐՉԱՊԵՏԸՙ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԱՐՑԱԽԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Շուտով հնարավոր կլինի մարդկանց զանգվածային թեստավորումըՙ մոտավորապես 1000 թեստ կարվի օրականՙ ներկայումս կատարվող մոտ 300-ի փոխարեն: Այս մասին իր ֆեյսբուքյան հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ըստ նրաՙ մեր գիտահետազոտական ինստիտուտներից մեկը, Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը հանձն է առել թեստերի արտադրություն կազմակերպել: Կառավարությունն այդ նպատակով ինստիտուտին հատկացրել է 550 հազար դոլար, այս պահին հումքն արդեն ներկրվում է: Զանգվածաբար թեստավորումը կօգնի արագ հաղթահարել համավարակային իրավիճակըՙ ավել նպատակասլաց գործողություններով:

Մեզ հետաքրքրող մի այլ հարցի անդրադարձ էլ ներկայացնենքՙ խոսքն Արցախում մարտի 31-ին կայացած նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների մասին է, որոնց արդյունքներով նախագահի թեկնածուներ Արայիկ Հարությունյանն ու Մասիս Մայիլյանն անցել են երկրորդ փուլ, իսկ խորհրդարան անցած ուժերից երկուսը կոշտ ընդդիմադիր կուսակցություններ են: Այդ բոլորից հետո Մասիս Մայիլյանը խոսում է տեղի ունեցած կեղծիքների մասին եւ կոչ է անում ընտրողներինՙ երկրորդ փուլի ընտրությանը չգնալ: Ըստ Նիկոլ Փաշինյանի, սակայն, Արցախում կայացած ընտրություններն արտացոլում են քաղաքական ուժերի այն հրաբերակցությունը, որն առկա է այժմ: Ընտրակեղծիքներն էլ անհավանական են այն պարագայում, երբ Ա. Հարությունյանին մի քանի հարյուր ձայն է պակասելՙ նախագահ դառնալու համար, իսկ խորհրդարան էլ անցել են ընդդիմադիրներ, որոնց համար անտրամաբանական պիտի լիներ կեղծելը: Հնչած մի ուրիշ հարցի հմատեքստումՙ Փաշինյանն այսպես ամփոփեց թեման.Արցախում հեղափոխություն,այո, չի եղել, բայց չի եղել նաեւ հակահեղափոխություն, վերջինս ջախջախիչ պարտութուն է կրել, եւ այժմ պետք է համագործակցել Արգախի իշխանության հետՙ բարեփոխումները շարունակելո համար:

Մի քանի ժամ առաջ տեղի էր ունեցել Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց, քննարկվել էին կորոնավիրուսի դեմ պայքարի հարցերը: Փաշինյանն ավելացրեց, որ գազի գնին եւ Վերին Լարսի կուտակումներին եւս անդրադարձեր եղել են, գազի գնի հետ կապված քննարկումները շարունակվելու ենՙ մինչեւ անգամ Ռուսաստանին ռուբլով վճարելու հարցի քննարկում:

Մնացյալ նոր շեշտադրումներին տարբեր առիթներ կլինեն անդրադառնալու:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #499, 02-04-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ