RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#499, 2020-04-02 > #500, 2020-04-07 > #501, 2020-04-08 > #502, 2020-04-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #500, 07-04-2020



Տեղադրվել է` 2020-04-08 12:00:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 898, Տպվել է` 36, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ԴԻՄԱԿՆԵՐ ԵՆ ԲԱԺԱՆՈՒՄ

Արեւիկ Քեշիշյան

Պատվաստանյութի հաջող փորձարկումներ երկրում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է կորոնավիրուսի տարածման հետ կապված նոր միջոցառումների մասին։ Երկրում սկսվել է բնակչությանը անվճար բժշկական դիմակներով ապահովելու արշավ։ Բնակիչները կարող են դրանք ստանալ պետական ծառայությունների հարթակի միջոցով, փոստում եւ նահանգային վարչակազմերում։

«Ուզում եմ ընդգծել, որ այդ դիմակների վաճառքն արգելված է։ Սուպերմարկետներում բաշխվելիք դիմակները նույնպես անվճար կլինեն, ասել է պետության ղեկավարը։

Նրա խոսքերովՙ երկրում դիմակների բավարար պաշար կա, իսկ դրանց արտադրությանը նախատեսվում է օժանդակել մինչեւ կորոնավիրուսի համավարակի ավարտը։ Ավելի վաղ, Թուրքիայի իշխանությունները հաղորդել էին վարակից մահացության դեպքերի աճի մասին։

Սպասվում է, որ մոտ ժամանակներս Թուրքիայում կսկսեն պատվաստանյութ փորձարկել մարդկանց վրա։ Վերջերս թուրք գիտնականների մշակած պատվաստանյութը կենդանիներին ներարկվել է սպեղանու վրա հարմարեցված միկրոսկոպիկ ասեղներով։ Հետազոտությունները ցույց տվեցին, որ պատվաստանյութը նպաստել է հակամարմինների գոյացմանըՙ թույլ չտալով, որ վիրուսը միանա բջիջներին։

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #500, 07-04-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ