RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#499, 2020-04-02 > #500, 2020-04-07 > #501, 2020-04-08 > #502, 2020-04-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #500, 07-04-2020



Տեղադրվել է` 2020-04-08 12:00:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 938, Տպվել է` 35, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ԼՈՒՍՆՈՏ» ՆԱԽԱԳԱՀԻ ՆՈՐ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

Ա Քեշիշյան

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել առեւտրային նպատակներով Լուսնի ռեսուրսները յուրացնելու վերաբերյալ։ Նա բացառում է տիեզերական տարածության համընդհանուր սեփականություն լինելու հանգամանքը եւ Սպիտակ տան վարչակազմին հրամայում է ամեն կերպ ընդդիմանալ դրան։

Փաստաթղթում ասվում է, որ ամերիկացիներին իրավունք է ընձեռվում օգտագործելու տիեզերքի բնապաշարներն առեւտրային նպատակներով, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։ Տիեզերական տարածությունը օրենսդրության տեսակետից «մարդու գործունեության եզակի տարածք է», այնպես որ ԱՄՆ-ը այն չի համարում համընդհանուր ունեցվածք։ Միացյալ Նահանգների քաղաքականությունը ուղղված է ինչպես պետության, այնպես էլ անհատների կողմից տիեզերքի ռեսուրսների օգտագործմանը։

Հրամանագրում ասվում է, որ ԱՄՆ-ը չի ճանաչում Լուսնի եւ մյուս երկնային մարմինների վրա պետությունների համատեղ գործունեության համաձայնագիրը, որը ՄԱԿ-ի Ընդհանուր ժողովը ընդունել է 1979 թվականին։ Դրանով ԱՄՆ-ը իրեն առաջնություն է վերապահում մյուս երկրների նկատմամբ։

Ավելի վաղ news.ru լրատվական հարթակը հաղորդել էր, որ նախագահ Թրամփը նախատեսել էր 2020 թ ֆինանսական տարում Կոնգրեսից NASA-ի համար 500 մլն դոլար խնդրել Լուսնի յուրացման նպատակով։ Դա պայմանավորված էր պետության եւ տիեզերական հետազոտությունների ճյուղի համագործակցության խորացմամբ։

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #500, 07-04-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ