RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#499, 2020-04-02 > #500, 2020-04-07 > #501, 2020-04-08 > #502, 2020-04-09 > #503, 2020-04-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #501, 08-04-2020



Տեղադրվել է` 2020-04-08 23:15:09 (GMT +04:00)


Ընթերցված է` 689, Տպվել է` 50, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԵՄ-ՈՒՄ ԻՆՏԵՆՍԻՎ ԹԵՐԱՊԻԱՅԻ ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԸ ՍՊԱՌՎՈՒՄ ԵՆ

Ա Քեշիշյան

Եվրոհանձնաժողովը դեղորայք արտադրողներին ուղղված նամակում տագնապ է հնչեցնում առաջիկա օրերին եվրոպական երկրների հիվանդանոցներում կարող են սպառվել Covid-19-ից բուժվող ծանր հիվանդների համար նախատեսված դեղամիջոցները, հաղորդում է գերմանական Die Welt հրատարակությունը։

Խոսքը ցավազրկիչ պատրաստուկների, վերակենդանացման դեղամիջոցների, մկանային ներարկման դեղորայքի եւ հակաբիոտիկների մասին է։ Ինչպես նշվում է նամակում, ավելի վաղ ԵՄ մի քանի պետություններ Դեղամիջոցների եվրոպական գործակալությանը հայտնել էին, որ կենսականորեն անհրաժեշտ դեղորայքի առկա պաշարները իրենց կբավականացնեն ընդամենը մեկ շաբաթ։

Եվրոհանձնաժողովի գրությունից նաեւ պարզ է դառնում, որ եվրոպական որոշ երկրներում արդեն իսկ սպառվել են ծանր հիվանդների բուժման համար նախատեսված դեղամիջոցները։ Մասնավորապես դա վերաբերում է Իսպանիային, Ֆրանսիային, Շվեդիային, Ֆինլանդիային եւ Ավստրիային։

Լրագրողական հետաքննությունների բյուրոյի ստացած տեղեկությունների համաձայն, դեղորայքի պակասը հանգեցնում է նրան, որ Covid-19-ով ծանր հիվանդների բուժման ժամանակ կլինիկաները ստիպված են լինում դիմել դեռեւս իրենց տրամադրության տակ գտնվող ուրիշ դեղամիջոցների օգտագործմանը, որոնց մի մասը ավելի ուժեղ ազդեցություն է գործում։ Դա կարող է զգալիորեն վատացնել բուժման որակը։ Մասնավորապես հարկավոր է զգուշանալ տարեց հիվանդների թվի աճից, որոնց բուժման ընթացքում նարկոզի դեղամիջոցների օգտագործումը հարուցում է ուղեղի աշխատանքի լուրջ խախտումներ, որոնք, ի թիվս այլ բաների, կարող են խաթարել գիտակցությունը, շարժունակությունը եւ հիշողությունը։

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #501, 08-04-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ