RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#499, 2020-04-02 > #500, 2020-04-07 > #501, 2020-04-08 > #502, 2020-04-09 > #503, 2020-04-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #501, 08-04-2020



Տեղադրվել է` 2020-04-08 23:15:09 (GMT +04:00)


Ընթերցված է` 860, Տպվել է` 46, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԻ ՇԱՐՔ ԽՈՇՈՐ ԱՐՏԱԴՐՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՅՍՕՐ ԲԱՑ ՆԱՄԱԿՈՎ ԴԻՄԵԼ ԵՆ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ

Նշելով, որ պարետի մարտի 24-ի թիվ 14 որոշման համաձայնՙ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում տնտեսական գործունեության բազմաթիվ տեսակների նկատմամբ կիրառվել են սահմանափակումներ, իսկ որոշ դեպքերում նույնիսկ ամբողջովին դադարեցվել տնտեսավարող սուբյեկտների գործունեությունըՙ արտադրողներն արձանագրում են փաստը, որ փաստացի գործունեություն չիրականացնելու հետեւանքով բիզնեսը կրում է մեծ վնասներ, եւ ֆինանսական միջոցների ներհոսքի բացակայության պայմաններում դժվարանում է ընկերության աշխատակիցների աշխատավարձերի վճարման, հարկային պարտավորությունների կատարման, վարկերի մարման իրականացումը: Շատ բիզնեսներ անգամ հետագայում կարող են փակվել: Նամակիՙ արտադրողների առաջարկների վերաբերյալ հատվածը մեջբերում ենք.

«Մի շարք տնտեսվարողների անունից հայտարարում ենք, որ մեր պարտքն ենք համարում տեղեկացնել հնարավոր այլ ռիսկերի մասին, որոնք հրատապ են եւ կարող են ճակատագրական լինել բիզնեսների հետագա գործունեության շարունակման առումով:

Արձանագրում ենք, որ մի շարք առաջատար եւ խոշոր ընկերություններ, որոնք տասնյակ տարիներ ՀՀ տնտեսության զարգացման գործում մեծ ավանդ եւ ներդրում են ունեցել, հանդիսացել են բարեխիղճ եւ պարտաճանաչ հարկատու եւ մեր երկրի տնտեսական եւ սոցիալական կայունության հիմնական երաշխավորներից են, փաստացի չեն կարողանա օգտվել ՀՀ կառավարության կողմից տնտեսական հետեւանքների չեզոքացմանն ուղղված միջոցառումների շրջանակում տրամադրվող օժանդակության գործիքներից, քանի որ ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 355-Լ որոշումը թերի է եւ առկա են որոշակի բացեր:

Այն ամբողջապես վերանայելու անհրաժեշտություն ունիՙ տնտեսվարողների եւ տնետսության վերականգնման համար առավել հասցեական եւ արդյունավետ դարձնելու նպատակով:

Մասնավորապես խնդրում ենք ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 355-Լ որոշման հավելվածի` կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման առաջին միջոցառման 3-րդ կետը փոփոխելՙ հաշվի առնելով, որ այն տնտեսվարող սուբյեկտները, որոնք վերջին 365 օրերի ընթացքում ունեցել են այդ օրերի ընթացքում վճարված հարկերի 1%-ից ավել ժամկետանց հարկային պարտավորություն եւ այդ ժամկետանց պարտավորությունների վճարումը կատարել են սահմանված 30 օրից ավելի ուշ, չվճարված վարկերի դիմաց նրանց նկատմամբ արդեն իսկ կիրառվել են տույժ-տուգանքներ:

Ուստի խնդրում ենք ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 355-Լ որոշման հավելվածի` կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման առաջին միջոցառման 3-րդ կետը փոփոխել այնպես, որ վերը նշված որոշման շահառու հանդիսանան եւ հնարավորություն ունենան օգտվել ՀՀ կառավարության աջակցությունից` կրած տնտեսական վնասների չեզոքացման միջոցառումներից, բոլոր այն տնտեսվարող սուբյեկտները, որոնք օժանդակության ծրագրին դիմելու պահի դրությամբ չեն ունենա հարկային պարտավորություններ»:

Կանխավ շնորհակալ ենք,

Հարգանքովՙ

«ՊՐՈՖ ԱԼ» ՍՊԸ
«ԴԵԿՈՐԱ-ԳՐՈՒՊ» ՍՊԸ
«Պռոշյանի կոնյակի գործարան» ՓԲԸ
«ՎԵԴԻ ԱԼԿՈ» ՓԲԸ
«ՍԻՓԱՆ» պահածոների եւ ոչ ոգելից խմիչքների գործարան» ՍՊԸ

Նամակը բաց է այլ տնտեսավարողների ստորագրության համար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #501, 08-04-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ