«ՏԱՐՈՆ-ԱՎԻԱ» ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ «Ուզում ենք անդրադառնալ վերջին մի քանի օրվա ընթացքում հայաստանյան մամուլում տեղ գտած մի շարք հոդվածներում եւ հրապարակումներում «Տարոն-Ավիա» ՍՊԸ ավիաընկերության վերաբերյալ շրջանառվող տեղեկություններինՙ Առաջինըՙ «Տարոն-Ավիա» ավիաընկերությունը իր գործունեության ընթացքում ոչ մի թռիչք չի իրականացրել դեպի Բուլղարիա։ Երկրորդըՙ «Տարոն-Ավիա» ավիաընկերությունը եւ նրա կողմից շահագործվող օդանավերը երբեւէ ներգրավված չեն եղել Աֆրիկայում ապօրինի գործունեության, զենքի եւ թմրանյութերի վաճառքի մեջ։ Մենք նույնպես մտահոգված ենք հայկական քաղաքացիական ավիացիայի ապագայով եւ ակնկալում ենք ստեղծված խնդիրների շուտափույթ հանգուցալուծում»: |