RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#499, 2020-04-02 > #500, 2020-04-07 > #501, 2020-04-08 > #502, 2020-04-09 > #503, 2020-04-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #501, 08-04-2020



Տեղադրվել է` 2020-04-08 23:15:09 (GMT +04:00)


Ընթերցված է` 782, Տպվել է` 42, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅԵՐԵՆԻ ՓՈԽԱՐԵՆ... ՀԱՅԱՎԱՐԻ

Գեղամ Քյուրումյան

ԿԱՄՙ ԱՋ ՁԵՌՔՈՎ ՁԱԽ ԱԿԱՆՋԸ

Վերնագրում դրված ակնարկը վերաբերում է միլիոններով աշխատավարձ ստացող ՀՀ նախարարներից մեկի օրերս կայացած ասուլիսում հնչեցրած մի... մտքի: Այս օրերին արձանագրվող գնաճի վերաբերյալ հարցին այսպիսի մի պատասխան տրվեց. հիմա մեզանում լոգիստիկ շղթաներն են վնասվում:

Պետհամալսարանի բանասիրության ֆակուլտետն ավարտած ընկերներիս, որոնց թվում գիտությունների թեկնածուներ ու անգամ դոկտոր կա, դիմեցի ասվածը մեկնաբանելու խնդրով: Ավաղ, արդյունքի չհասա, քանզի խոսքերը նախարարական էին, որոնք հասկանալու եւ ըմբռնելու համար հարկ էր առնվազն փոխնախարար լինել:

Նման մեկի օգնականն էլ հենց բացատրեց. նախարարի խոսքը պարզ հայերենով վերաբերում էր պարեն ներկրողների մոտ ծագող տրանսպորտային խնդիրներին, որոնք էլ գնաճի են հանգեցնում: Ակամա հիշեցի աջ ձեռքով ձախ ականջը բռնելու զրույցը: Կենսունակ մոտեցում է, ոչինչ անել չես կարող:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #501, 08-04-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ