RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#499, 2020-04-02 > #500, 2020-04-07 > #501, 2020-04-08 > #502, 2020-04-09 > #503, 2020-04-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #501, 08-04-2020



Տեղադրվել է` 2020-04-08 23:15:09 (GMT +04:00)


Ընթերցված է` 641, Տպվել է` 40, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԵՐԵՔ ԹԵՄԵՐԻՑ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՍՏԱՑՎԵԼ Ի ԶՈՐԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից թեմակալ առաջնորդներին ուղղված շրջաբերական գրությանն ընդառաջ, որով կոչ էր ուղղվել հովվական խնամքի եւ իրենց երկրներում նեղության մեջ հայտնված հայորդիներին զորակցելու հետ մեկտեղ հնարավորության սահմաններում օգնության ձեռք մեկնելու հայրենիքինՙ համավարակի դժվարին պայմաններում անմիջական կարիքներն հոգալու համարՙ տարբեր թեմերից այդ նպատակով ընծայաբերումներ են փոխանցվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին։

Ներկայում նվիրատվություններ են ստացվել երեք թեմերից։

Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմից եւ Եգիպտոսի հայոց թեմից փոխանցվել է քսան հազարական ԱՄՆ դոլար գումար առողջապահական ոլորտում անհրաժեշտ պետքերի համար։

ԱՄՆ Հայոց Արեւմտյան թեմը նվիրաբերել է հիսուն հազար ԱՄՆ դոլար գումար կրթական ծրագրերի օժանդակության համար։

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #501, 08-04-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ