ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ-ԼԱՎՐՈՎ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ Հայկական կողմի նախաձեռնությամբ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի եւ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի միջեւ տեղի է ունեցել հեռախոսազրույց: Արտգործնախարարներն անդրադարձել են նոր տիպի կորոնավիրուսի համավարակի կանխարգելման ուղղությամբ ձեռնարկվող քայլերինՙ փոխգործակցությունը, փոխօգնությունը եւ տեղեկատվության փոխանակումը կարեւորելով: Հայ-ռուսական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցերի, միջազգային եւ տարածաշրջանային կառույցների շրջանակներում համագործակցության խնդիրներից զատՙ կողմերը քննարկել են նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերող վերջին զարգացումները: |