RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#499, 2020-04-02 > #500, 2020-04-07 > #501, 2020-04-08 > #502, 2020-04-09 > #503, 2020-04-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #501, 08-04-2020



Տեղադրվել է` 2020-04-08 23:15:09 (GMT +04:00)


Ընթերցված է` 592, Տպվել է` 33, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԸՆՏՐԱՐՇԱՎՈՒՄ ԹՐԱՄՓԻ ՄԻԱԿ ՄՐՑԱԿԻՑ ՄՆԱՑ ԲԱՅԴԵՆԸ

Արեւիկ Քեշիշյան

ԱՄՆ-ում նախագահական ընտրարշավի մասնակիցներից մեկըՙ Վերմոնտ նահանգի սենատոր դեմոկրատ Բեռնի Սանդերսը ապրիլի 8-ին հանեց իր թեկնածությունը։

Ավելի վաղ, կորոնավիրուսի տարածման պայմաններում, Սանդերսը դադարեցրել էր նվիրատվությունների ակտիվ հանգանակությունը։ Դրա փոխարեն նրա թիմը ավելի քան 3,5 մլն դոլար է հանգանակել կորոնավիրուսի դեմ պայքարի համար եւ ջանքերը կենտրոնացրել է կառավարության որոշումների պատճառով սահմանափակումների ենթարկված մարդկանց օգնելու վրա։

Սանդերսի հեռանալուց հետո նախագահական ընտրարշավում որպես դեմոկրատների միակ թեկնածու մնում է Ջո Բայդենը։ News.ru-ն հիշեցնում է, որ նախագահ Թրամփի դեմ իմպիչմենտի գործընթաց սկսվել էր այն բանից հետո, երբ բացահայտվել էր նրա ճնշումը Ուկրաինայի վրա, որը կարող էր Ջո Բայդենի որդու նկատմամբ դատական հետապնդում սկսել խարդախության ամբաստանությամբ։

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #501, 08-04-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ