ՎԱՐԱԿԻ ՆՅՈՒՅՈՐՔՅԱՆ ԶՈՀԵՐԸ ԸՍՏ ՌԱՍԱՆԵՐԻ Ա․ Քեշիշյան Նյու Յորքի նահանգապետի մամլո քարտուղար Մելիսա Դերոսան իր թվիթերյան էջում հաղորդել է, որ կորոնավիրուսին վերաբերող տեղական կայքը տեղեկացնելու է վարակից մահացածների ռասայական պատկանելության մասին։ Ներկա դրությամբ վիրուսի զոհերի մեծամասնությունը (34%) լատինամերիկացիներ են, 28 տոկոսըՙ աֆրոամերիկացիներ, 27%-ըՙ սպիտակամորթներ, 7%-ըՙ ասիացիներ։ Ներկայումս մշակված են մահացությունների ընդհանուր թվին առնչվող տվյալների 63%-ը։ |