RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#016, 2020-05-30 > #017, 2020-06-05 > #018, 2020-06-12 > #018, 2020-06-19 > #019, 2020-06-26 > #020, 2020-07-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 12-06-2020



Տեղադրվել է` 2020-07-22 18:41:38 (GMT +04:00)


Ընթերցված է` 387, Տպվել է` 5, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅԱԶԳԻ ԳԻՏՆԱԿԱՆԸՙ «ՔԱՎԼԻԻ» ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ

Ա. Բ.

Ամերիկյան հայազգի գիտնական Արտեմ Փաթափությանը դարձել է այս տարվա «Քավլի» հեղինակավոր գիտական մրցանակի դափնեկիր: Մրցանակը 2008-ին հիմնել է Նորվեգիայի գիտության եւ գրականության ակադեմիան Նորվեգիայի կրթության եւ հետազոտության նախարարության ու «Քավլի» հիմնադրամի հետ համատեղՙ նորարարական գիտական հետազոտությունների համար: Այն շնորհվում է գիտնականներին աստղաֆիզիկայի, նանոգիտության եւ նյարդագիտության ոլորտում առաջընթացի համար:

Արտեմ Փաթափությանը մոլեկուլային կենսաբան է, նյարդային համակարգի զգայական ազդանշանային ոլորտի մասնագետ: Նա ծնվել է 1967-ին, Լիբանանում, որդին է սփյուռքահայ գրող Սարգիս Վահագնի եւ Հայկուհի Փաթափությանի: Մինչեւ 1986-ին ԱՄՆ-ում հաստատվելը ուսանել է Բեյրութի ամերիկյան համալսարանում: Բակալավրի աստիճանի է արժանացել Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանում (1990), այնուհետեւ կենսաբանության դոկտորի աստիճանիՙ Կալիֆոռնիայի տեխնոլոգիայի ինստիտուտում: 1996 թվականին հետդոկտորական հետազոտություններ է կատարել Սան Ֆրանցիսկոյի Կալիֆոռնիա համալսարանում: 2000-ից Արտեմ Փաթափությանը Լա-Հոյայի (Կալիֆոռնիա) Սքրիփս հետազոտական ինստիտուտի նյարդագիտության պրոֆեսոր է: Արժանացել է ուրիշ գիտական պարգեւների եւս: 2014-ին Փաթափությանը դարձել է Հաուարդ Հյուզ բժշկական ինստիտուտի հետազոտող, 2017-ին ընտրվել է Գիտությունների ազգային ակադեմիայի եւ 2020-ինՙ Ամերիկյան արվեստների եւ գիտությունների ամերիկյան ակադեմիայի անդամ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 12-06-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ