Խոսքը չի վերաբերում համավարակի դեմ տեղի ունեցող կամ չունեցող ինքնամեկուսացմանը, որը մեր երկրում իրականացվում է այնպես, ինչպես... Աստված գիտի, թե ինպես: Խոսքը քաղաքական, տնտեսական, միջազգային, ներազգային, տեղեկատվական ու հոգեբանական մեկուսացման մասին է: Չհաշվածՙ աշխարհագրականը, որը մեր սերնդի ու մեկ սերնդի մեղքով չէ:
ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանը երեկ շատ անսպասելի, իշխանություններին հանկարծակիի բերող քայլ արեց. նախագահի փաստաբանները Սահմանադրական դատարանից հետ վերցրին 2019-ին ներկայացրած դիմումները: Հիշեցնենք, որ այդ դիմումների համաձայնՙ ՍԴ-ը դիմել էր Վենետիկի հանձնաժողովին եվ ՄԻԵԴ-ին: Միջազգային իրավական կառույցներից ստացված կարծիքները, ըստ Քոչարյանի փաստաբանական խմբիՙ երկրորդ նախագահի օգտին ...
Հունիսի 23-ին Անկարայում նախագահ Էրդողանի գլխավորությամբ հերթական նիստն է գումարել նախագահականին առընթեր գործող Բարձրագույն խորհրդակցական խորհուրդը: Օրակարգի առաջնահերթ խնդիրն է եղել «Ցեղասպանության հայկական պնդումներին արձագանքելն ու այդ ուղղությամբ ռազմավարություն մշակելու համար քաղաքացիական ինքնավար կառույց ստեղծելը»: Այդ մասին, կայքէջում, որպես «թեժ լուր», նշել է «Հյուրրիյեթ» թերթը Նուրայ Բաբաջանի ...
Հունիսի 21-ին Սերբիայում անցկացված խորհրդարանական ընտրություններում իշխողՙ Սերբիայի առաջադիմական կուսակցության (SNS) ընտրացուցակով պատգամավոր է ընտրվել հայկական ծագումով 29-ամյա Ջորջ Տոդորովիչը: Չնայած երիտասարդ տարիքին, նա նախագահ Ալեքսանդր Վուչիչի գլխավորած կուսակցության ընտրացուցակում գրանցված էր 6-րդ համարի ներքո: 250 պատգամավորներից բաղկացած խորհդարանում առաջադիմականները կզբաղեցնեն 189 տեղ, կամ նախնական տվյալներով` գրեթե 65 տոկոսը: Ի ...
Սփիւռքի համայնքներու փոխ-օգնութեան սկզբունքովՙ մեր համայնքները պարտին ձեռք մեկնել Լիբանանի հայ համայնքին. մանաւանդ որ այդ համայնքը տասնամեակներու ընթացքին մտաւորական, կրթական, գաղափարական սնունդ մատուցած է Արեւմուտքի տկարացող գաղութներուն, կենսաւորելով անոնց վերապրումի պայքարը այլասերման դէմ:
«Շենքերն ինձ համար քարե անշունչ կառույցներ չեն: Դրանք ավելի շատ մարդկային ոգու ամրոցներ են, միջավայր կերտող, բնավորություն ու մտածողություն կազմավորող...»: Գեղագետ, արվեստաբան, գծանկարիչ Լեւոն Լաճիկյանի այս հայացքն առկա է նաեւ վերջին տարիներին նրա ստեղծած գրաֆիկական պատկերներում, որտեղ ուրույն հմայքով են ներկայանում արվեստագետի ծննդավայր քաղաքը («Գյումրի, իմ սեր» հավաքածու)ՙ իր շենքերով ...
Այսօր ֆէյսպուքի վրայ նկարներ տեսայ «Դաւաճաններ» վերտառութեամբ, մօտ 60 պետական մարդոց նկարներ, բոլորն ալ նախկին իշխանութեան գլխաւոր դէմքեր, որոնց կողքին նաեւ Էրտողանի եւ Ալիեւի լուսանկարները:
Մինչ Հայաստանի բնակչությունը ճգնաժամի մեջ մեկ ուրիշ ճգնաժամ է ապրում, ինչը նշանակում է քաղաքական անկայունություն կորոնավիրուսի համավարակի ժամանակ, Լիբանանում հայերը բախվում են եռակի ճգնաժամիՙ համավարակի ընթացքում տնտեսական խոցելիություն ի հավելումն թուրքական տարրերի հետ հակամարտության:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը վերջապես հաստատեց բնակչության եւ տնտեսվարողների համար գազի սակագինը, որը ուժի մեջ կմտնի հուլիսի 19-ից: Բնակչության համար այն մնաց 139 դրամ 1 խմ համար, իսկ սոցիալապես անապաով խավի համար 100 դրամՙ 1 խմ համար մինչեւ 600 խմ սպառած գազի համար: Հիշեցնենք, թե ի՞նչ ...
Ես ՀՀ շարքային քաղաքացի եմ, կին, մայր, դուստր եւ լրագրող: Այսինքնՙ մասնագիտության բերումովՙ միշտ եղել եմ տեղեկատվության ակունքներում: Մարտից սկսածՙ աշխատանքային օրս մեկնարկում է կորոնավիրուսի նոր դեպքերի մասին տեղեկություն գրելով, որը ներառում է համապարփակ ինֆորմացիաՙ առողջացածներ, թեստ հանձնածներ, մահեր: Ուրեմն եւ, 4 ամիս ամեն օրս սկվում է բացասական լիցքերով: Բացասական ...
Հունիսի 17-ին լրացավ Մեծն Պարույր Սեւակի մահվան հերթական տարելիցը, որի առթիվ էլ ներկայացնում ենք մեր աշխատակցի զրույցը նրա թոռան` գրականագետ Սեւակ Ղազարյանի հետ, որոշ հապավումներով:
Նախանցյալ շաբաթ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտնած միտքը, թե հայ ժողովրդի համար պետականության գաղափարը խորթ է, եւ հայերս ազգովին չենք սիրում այն, մեղմ ասածՙ զարմացրել էր մեր շատ պատմաբանների: Մեր թերթում առաջինը դրան արձագանքեց պրոֆ. Ս. Սարգսյանըՙ «Մենք պետականության գաղափարը հավերժ կրող ազգ ենք» հոդվածով: Այսօր նույն խնդրին անդրադառնում է պատմաբան-արեւելագետ, ...
Հետախուզությունը արդարացնում է իր գոյությունը եւ իր վրա ծախսվող հսկայական գումարները պետական բյուջեիցՙ պարզապես տեղեկատվություն մատուցելով: Տեղեկատվությունը դա հենց հետախուզության «մաքուր եկամուտն է», որը հայթայթվում եւ մատակարարվում է պետական մարմիններին: Այդ տեղեկատվության մեջ կարող են լինել փաստեր, իրադարձություններ, գաղտնիքներ (սկսած ռազմականից վերջացրած սոցիալ-տնտեսականով), անցած գնացած պատմություններ, սպասվող իրավիճակներ, գիտական ասպարեզի ...