RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#017, 2020-06-05 > #018, 2020-06-12 > #018, 2020-06-19 > #019, 2020-06-26 > #020, 2020-07-03 > #021, 2020-07-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #19, 26-06-2020



Տեղադրվել է` 2020-07-23 00:15:04 (GMT +04:00)


Ընթերցված է` 699, Տպվել է` 26, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԹՈՒՐՔԻԱՆ ԷՐԴՈՂԱՆԻ ՀՐԱՀԱՆԳՈՎ ԻՆՔՆԱՎԱՐ ԿԱՌՈՒՅՑ Է ՍՏԵՂԾՈՒՄ, ՈՐ ՀԱԿԱԶԴԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊՆԴՈՒՄՆԵՐԻՆ

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ, Թուրքագետ

Հունիսի 23-ին Անկարայում նախագահ Էրդողանի գլխավորությամբ հերթական նիստն է գումարել նախագահականին առընթեր գործող Բարձրագույն խորհրդակցական խորհուրդը: Օրակարգի առաջնահերթ խնդիրն է եղել «Ցեղասպանության հայկական պնդումներին արձագանքելն ու այդ ուղղությամբ ռազմավարություն մշակելու համար քաղաքացիական ինքնավար կառույց ստեղծելը»: Այդ մասին, կայքէջում, որպես «թեժ լուր», նշել է «Հյուրրիյեթ» թերթը Նուրայ Բաբաջանի թղթակցությամբ, որից արտատպել է Կ. Պոլսո «Հայ Թերթը»: Ահա թե ինչ է գրել «Հյուրրիյեթի» թղթակցուհին.

«Թուրքիայի արտաքին քաղաքականության օրկարգի առաջնահերթ խնդիրներից այսպես կոչված Ցեղասպանության հայկական պնդումներին արձագանքելու համար քաղաքացիական ինքնավար կառույց ստեղծելու առաջարկն օրակարգ էր մտել դեռեւս երեք ամիս առաջ, երբ ԱՄՆ Կոնգրեսում հայտնվել էր հայկական նոր բանաձեւ եւ ամերիկյան դատարաններում քննարկման էին դրվել հայերի ներկայացրած դատական հայցերը:Սակայն կորոնավիրուսի պատճառով վերոհիշյալ խորհուրդի նիստը հետաձգվեց, այդ իսկ պատճառով այս առաջարկը հնարավոր եղավ քննության առնել վերջին շաբաթներին միայն: Նախագահականի Բարձրագույն խորհրդակցական խորհրդում արված առաջարկի հեղինակներն են խորհրդի անդամ Ջեմիլ Չիչեքն ու նախագահի գլխավոր խորհրդականներից Սեյիդ Սերթչելիքը: Խորհուրդի նիստում ընդգծվել է խնդրո առարկա հարցի առնչությամբ հակափաստարկներ եւ ռազմավարություն մշակող միասնական մեկ կառույցի բացակայությունը: Թեեւ այնտեղ նշվել է առանձին հարցերում տարբեր նախարարությունների մասնագիտական հիմունքներով ձեռնարկած քայլերի մասին, սակայն դրանք չեն հանգեցրել ամբողջական քաղաքականության մշակմանը: Լիբանանի երբեմնի բարգաւաճ համայնքը այս օրերուն կը դիմագրաւէ գոյութենական լուրջ տագնապ:

Նիստի ավարտին տված ճեպազրույցում Չիչեքն ու Սերթչելիքը լրագրողներին ասել են, որ հայկական լոբբին, ելնելով մերժման հավանականությունից, խուսափում է հարցը բարձրացնել Արդարադատության միջազգային դատարանում, նախընտրելով լոբբիստական գործունեության մեջ «ցեղասպանության» փոխարեն օգտագործել «մարդկության դեմ հանցագործություն» արտահայտությունը, որ կարողանա փոխել նախկին ռազմավարությունը: Նիստը քննարկել է նաեւ թուրքական հինգ տարբեր համալսարանների համատեղ պատրաստած զեկույցը:Նախագահ Էրդողանը հավանություն է տվել ինչպես առաջարկին, այնպես էլ զեկույցին եւ կարգադրել է օր առաջ ավարտել հայերի պնդումներին հակադարձելու նպատակով նախատեսվող աշխատանքները»:

Նիստի վերջում, ըստ «Հյուրրիյեթի» թղթակցուհի Բաբաջանի, մասնակիցները նշել են, որ ցեղասպանության հայկական պնդումների հարցով զբաղվում էր Ազգային անվտանգության խորհուրդը, սակայն 2015-ին, երբ օրենքի փոփոխության հետեւանքով հարցը հանվեց խորհրդի իրավասությունից եւ հանձնվեց վարչապետարանին առընթեր գործող «Նորագույն պատմության ուսումնասիրության կենտրոնի» իրավասությանը, շուտով Թուրքիան խորհրդարանական համակարգից անցավ նախագահականի: Այսպիսով դադարեց վարչապետատարանի գործունեությունը, դրա հետ վերացավ նաեւ նշված կենտրոնը, ինչն անհրաժեշտ դարձրեց միասնական մի կառուլցի ստեղծումը, որ զբաղվի ոչ միայն հարցի քաղաքական, այլեւ մշակությին, պատմական, քարոզչական եւ իրավական հայեցակարգերով: Նիստում մասնակիցները եկել են ընդհանուր հայտարարի, որ այդ կառույցը լինի ինքնավար, կառավարությունից ու պետությունից անկախ քաղաքացիական մի կառույց:

Որքան էլ «Հյուրրիյեթի» հրապարակման մեջ Բարձրագույն խորհրդակցական խորհուրդի հունիսի 23-ի նիստում ընդունված որոշումները պայմանավորվեն «ցեղասպանության հարցում հայերի ռազմավարության փոփոխության հետ», թե «ցեղասպանության» փոխարեն սկսել են օգտագործել «մարդկության դեմ հանցագործություն» արտահայտությունը, իրականում դրա հիմքում ընկած է հունիսի 22-ին Ժնեւում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդի 43-րդ նստաշրջանում Հայաստանի նախաձեռնությամբ Ցեղասպանության կանխարգելման բանաձեւի ընդունումը: Քանի դեռ ծավալվում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը մենք հայերս ռազմավարություն փոխելու կարիք չունենք, թուրքերն էլՙ նստաշրջանի ընդունած բանաձեւը չեղյալ հայտարարելու հնարավորություն: Այդ իսկ պատճառով նիստ են գումարել, որ եթե ոչ հակազդել, գոնե ինչ-որ ձեւով արձագանքեն, որպեսզի Հայաստանի առջեւ ընկրկելու տպավորություն չստեղծվի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #19, 26-06-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ