Բոլոր նրանք, ովքեր, ներառյալ երկրիս վարչապետը, դժգոհում են, որ հայերս պետականության գիտակցումն ու ձգտումը չունենք, պետք է ծանոթանան ճիշտ 100 տարի առաջ, օրերի տարբերությամբ, Կիլիկիայի ոչ պաշտոնական մայրաքաղաք Ադանայում, 275 հազար հայերի, ասորիների, հույների, կաթոլիկ սիրիացիների եւ քաղդեացիների անունից 1920 թ. օգոստոսի 4-ին հրապարակված Անկախության հռչակագրին, որը արտատպում ենք մեր ...
Օրերը արձակուրդային չեն: Դեռեւս չնահանջող համավարակը, սահմաններում տիրող լարված վիճակը, հարեւանությամբ ընթացող զորավարժությունները, ներքաղաքական, միջխմբակային ու միջանձնային հակամարտությունները ստիպում են լարված ուշադրությամբ հետեւել անցուդարձին: Սակայն բնությունն ու բնավորությունները ստիպում են մի պահ, մի կարճ պահ կանգ առնելՙ եթե ոչ մարմինը, գոնե միտքը թուլացնելու, գերլարվածությունը մեղմելու համար:
Վերջին շրջանում Թուրքիայի նախագահ Էրդողանը սկսել է Հայաստանի վերաբերյալ հաճախակի հայտարարությոիններ անել: Նրա սադրիչ եւ սպառնալից բնույթի հայտարարություններին ժամանակին արձագանքել են հայաստանյան լրատվամիջոցները: Դրանց հաղորդագրություններով պատասխանել է մեր արտգործնախարարությունը, ի դեմս խոսնակ Աննա Նաղդալյանի, ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հատկանշական է, որ թուրքական թերթերն ուշիմ աշակերտի կարգապահությամբ ներկայացրել են բոլոր ...
- Հարգարժան պարոն Սարկիսով, վերջերս Մոսկվայում հայ եւ ադրբեջանական համայնքների ներկայացուցիչների միջեւ տեղի ունեցած բախումների առնչությամբ դուք հանդես եկաք հայտարարությամբՙ պատրաստակամություն հայտնելով փոխհատուցելու հայերի կողմից ադրբեջանական բիզնեսին պատճառված վնասները: Ձեր հայտարարությունից ի վեր աշխարհասփյուռ հայության կողմից համացանցը բառացիորեն ողողված է բուռն քննարկումներով, կարծիքներով եւ գնահատականներով, եւ արդարության դեմ չմեղանչելու համար ...
Արդեն երկու շաբաթ էՙ ուսանող չդարձած դիմորդներն ու նրանց ծնողները բողոքի ցույցեր են անում, անգամ քաղաքացիական նախաձեռնություն է ձեւավորվելՙ «Պահանջատեր դիմորդ»: Հերթը հասավ պատանիներին ու աղջիկներին, որոնց մի մասն անգամ չափահաս չէ: Հիմա էլ նրանք են բողոքում, որ ոտնահարվել է իրենց սովորելու իրավունքը: Սկզբում հավաքվեցին Գնահատման եւ թեստավորման կենտրոնի առջեւ. ...
- Господин Саркисов, в связи с недавними столкновениями между представителями армянской и азербайджанской общин в Москве, вы сделали заявление, в котором выразили готовность компенсировать ущерб, нанесенный армянами азербайджанскому бизнесу. После вашего заявления, армяне всего мира буквально наводнили интернет горячими дискуссиями, мнениями, оценками, и ради справедливости, я должна отметить, ...
Հայաստանի երկրաշարժին յաջորդող շաբաթներուն եւ ամիսներուն, ամբողջ աշխարհի հայութիւնն ու նաեւ օտարներՙ պետութիւն, կազմակերպութիւն թէ անհատ, մարդասիրական այնպիսի գործի լծուեցան օգնութիւն փութացնելու համար վիրաւոր Հայաստանին, որ համատարած ցաւին մէջ կատարուածը, գոնէ պահ մը, ցաւած սրտերուն բալասան դարձաւ: Սակայն եւ այնպէս, նոյն շրջանին պատահեցան նաեւ այնպիսի արարքներ, զորս չարագործութիւն անուանելը մեղմագոյն ...
Վստահ եմ, թագավարակի մղձավանջը եթե չլիներ, ապա օգոստոսյան օրերն այս տարի ավելի ջերմ էին լինելու: Իրար հետեւից նշվելու էին դարձակետային նշանակություն ունեցող մի քանի հոբելյաններ: Իսկապես, հայոց պատմության մեջ 2020 թվականի օգոստոս ամիսն առանձնահատուկ է, որովհետեւՙ
Համաձայն պաշտոնական վիճակագրության, հունվար-հունիս ամիսներին, այսինքն տարվա առաջին կիսամյակում, Հայաստանի տնտեսական ակտիվության անկումը կազմել է 4,7 տոկոս: Նկատի ունենալով, որ գյուղատնտեսության ցուցանիշները հրապարակվում են եռամսյակը մեկ, ապա վեց ամիսներին ցուցանիշները առավել ընդգրկուն են ներկայացնում տնտեսական ցուցանիշները: Սակայն ընդգրկուն դեռ չի նշանակում օբյեկտիվ, եւ խոսքը այստեղ հատկապես գյուղատնտեսության ցուցանիշներին է վերաբերում:
Հայաստանյան հանրության որոշակի շրջանակներում, տեսանելի պարզ քծնանքից զատ որեւէ գնահատական հետեւյալ կերպ է որակվումՙ ո՞ր կառույցի ընդդիմադիր է: Նախկիններից սկսած մինչեւ նորերը, բնապահպաններից մինչեւ իրավապաշտպաններ, հայոց լեզուն ու պատմությունը պաշտողները, ընտանիքն ու առաքելական սուրբ եկեղեցին մեծարողները, չգիտես կուրորեն թե նրբորեն թաքնված շարժառիթներով, ոմանց համար անհասկանալի ընդդիմադիր որակման են արժանանում: ՀՀ ...
Հայաստանի դեմ սանձազերծած անակնկալ հարձակման հետեւանքում հայկական զինված ուժերի կողմից պարտության մատնվելուց հետո, Ադրբեջանն ինքնիրեն է՛լ ավելի մեծ վնաս հասցրեցՙ սպառնալով հարվածել Մեծամորի ատոմակայանը:
Ոչ բոլորը գիտեն, որ Երեւանի սրտում կա մի փոքրիկ արհեստանոց, որտեղ մտնելով աչքերիդ համար կարող է տոն լինել. հայկական գորգանախշեր, զարդանախշեր, բայց ոչ թե գորգերի, այլՙ բարձերի ու սփռոցների վրա:
Անցած ապրիլին լույս է տեսել հայկական ծագմամբ բրազիլացի գրող Սանտյագո Նազարյանի «Հավատքը դժոխքում» վեպը: Այն պատմում է Հայոց ցեղասպանության հետեւանքների մասին: Կարանտինի պատճառով գրական այս նորույթի PR արշավը ստիպված են եղել դադարեցնել, եւ Նազարյանն իր գիրքը սկսել է ներկայացնել համացանցային քննարկման ձեւաչափով:
Անթիլիասում լոյս է տեսել Գէորգ Մելիտինեցի գրական մրցանակաբաշխութեան 100-րդ հատորըՙ լիբանանահայ թատերագիր, արձակագիր եւ բեմադրիչ Վաչէ Ատրունու «Ծերունին եւ լեռը» ընդհանուր խորագրով թատերախաղերի ժողովածուն: Այն ընդգրկում է հեղինակի վեց թատերգութիւններըՙ «Ծերունին եւ լեռը», «Գարնան երեք օրերը», «Խնձորի բոյրը», «Մարդը Աթլանթիսէն», «Երջանիկ օր գետափին» եւ «Պիպէր Ղազարը»:
Հայազգի սերբական արվեստագետ, բժիշկ եւ քաղաքական գործիչ Արիս Մովսեսյանը (Մովսեսիյան) ծնվել է 1966 թ., Բելգրադում: Ավարտել է Բելգրադի համալսարանի ատամնաբուժական ֆակուլտետը: Հրատարակել է գիտական աշխատություններ պարադոնտոլոգիայի եւ բերանի խոռոչի բժշկության մասին: Եղել է երաժշտական «Նոր ալիքի» ակտիվ մասնակից: 1995 թ. լույս է ընծայել «Հերոսներ եւ գրողներ» պատմվածքների ժողովածուն, պարգեւատրվել իր ...
Ֆրանսիական «Պետրա» հրատարակչությունը լույս է ընծայել Ժան Վիլըմենի «Մայրանուշ» գրքույկը: Այն Մայրանուշ անունով մի տիկնիկի պատմությունն է, որը սկիզբ է առնում է 1915-ի ձմռան վերջից` Վանում:
Մշակույթի, կրթության, դրանց դերի եւ ԿԳՄՍ նախարարության առաջարկած կրթական նախագծերի մասին զրուցել եմ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դպիր Արմեն Քեշիշյանի հետ: Ստորեւՙ հարցազրույցի գլխավոր հատվածները:
Ես չգիտեմՙ ինչ մասնագիտություն ունի կրթության եւ գիտության եւ այլ բաների նախարար Արայիկ Հարությունյանը: Անշուշտ կարող եմ բացել համացանցը եւ ստուգել, բայց դիտմամբ չեմ բացում, որովհետեւ ինչ մասնագիտություն էլ ունենա, որեւէ երկրի կրթության, առավել եւս գիտության, ե՛ւս առավելՙ ֆիզկուլտուրայի նախարարը, պետք է կատարյալ տիրապետի մայրենի լեզվին: Պատկերացնո՞ւմ եք, Ֆրանսիայիՙ ասենք ...
13 մայիս 1918-ին, երկուշաբթի օրուան մը յետմիջօրէին, Գահիրէի մէջ Հայ ազգային միութեան (Armenian National Union) անդամները կը հանդիպէին Մեքքայի Սուլթանի ներկայացուցիչին եւ շքախումբին հետ, համաձայնութիւն մը կնքելու համար: Կարեւոր հանդիպում մը, Համաշխարհային Ա. պատերազմին եւ Հայոց ցեղասպանութեան սարսափելի օրերուն ընթացքին:
Ստամբուլում Այա-Սոֆիա տաճարում տեղի ունեցավ 1934-ից ի վեր առաջին ուրբաթօրյա երկար նամազը: Ներկայումս Եվրոպայում բազմաթիվ ԶԼՄ-ներ եւ քաղաքական գործիչներ հայտարարում են, որ Թուրքիան ավելի քան երբեւէ դրսեւորում է քամահրանք Եվրոմիության հանդեպ եւ շրջվում է իսլամական աշխարհի կողմըՙ հայտնվելով, ինչպես գրում է The Times-ը, պատմական խաչմերուկում: Բայց Թուրքիային հենց դրան էին ...
Դպրոցի հայագիտական, ինչպես եւ մյուս առարկաների նորահայտ չափորոշիչների ու ծրագրերի հիմքը, մայր փաստաթուղթը հանրակրթության պետական չափորոշչի նոր նախագիծն է: Նույն ԿԳՄՍ նախարարության հղացած այս հիմք-փաստաթուղթը մոռացածՙ այս օրերին միայն ծրագրերի դեմ բողոքելն ու քննադատելը, թվում է, կարող է ձուկը պոչից բռնելու կամ կրակը թողածՙ միայն ծխի դեմ պայքարելու արդյունք ունենալ: ...
Դետրոյթցի արվեստագետ Կեննի Ուաթսոնի ձայնագրած սիրատենչ սիմֆոնիկ բալլադը, որ «Հայկական եռերգություն» խորագրով մրցանակակիր վավերագրական ֆիլմի մաս է կազմում, առանձին ֆիլմի է վերածվել եւ թողարկվել վերջերս «Apple Music», «Tunes» եւ «Spotify» երաժշտական հարթակներում:
Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն հուլիսի 29-ին Անթալիայում առցանց կազմակերպված «դիվանագիտական ֆորումում»: Որպես շահարկման դրսեւորում նա մատնանշել է հուլիսի 12-ին հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում հայատյացության անասնական բնազդով տառապող ադրբեջանցի մարդասպան հրոսակի սադրիչ գործողություններով ծայր առած վերջին կռիվները: Ինչպես երեւում է, դրանց արդյունքներն ադրբեջանցի հրոսակի հետ խիստ մտահոգել են ...
Աչքի եմ անցկացրել ԿԳՄՍ նախարարության առաջարկած «Գրականություն» առարկայի չափորոշիչները: Նախ` սկսենք նրանից, որ առարկան պետք է կոչվի «Հայ գրականություն»: Տասներկուամյա դպրոցի երկու դասարաններում (9-րդ եւ 10-րդ) առարկան պետք է կոչվի «Գրականություն»` իր մեջ ներառելով հայ եւ արտասահմանյան գրողներին: Չնայած` ծրագրի բովանդակային մասի համեմատ, սա դեռ ոչինչ է:
Հայաստանում գործող եւ աղմկող ոչ բոլոր ֆեմինիստներն են կեղծ։ Նրանց մի մասը հավանաբար պատանի կամ հասուն տարիքոմ դառն փորձառություններ են ունեցել իրենց կյանքում։ Սակայն նրանց մնացած մասը, մեծ մասը, հաստատապես ֆեմինիստ են դարձել փողի, մոդայի կամ պաշտոնի համար։ Վտանգավորը այս վերջիններն են, որոնք այժմ տիրացել են խորհրդարանում կամ կրթության ու ...
Աշխարհի բոլոր քաղաքներն ունեն իրենց հերոսները, պատվարժան մարդիկ, հեղինակավոր, երեւելի ու ճանաչված դեմքերը, եւ հասարակության համընդհանուր գնահատանքին արժանանալու համար, հաճախ, պետք է մի ամբողջ նշանակալից կյանք ապրել, թեեւ այս հարցում լինում են նաեւ երջանիկ բացառություններ: Այսօրվա գրիչ վերցնելուս առիթը այդ երջանիկ բացառություններից մեկի մասին էՙ մեր արժանապատիվ հայրենակցի, ով ավելի ...
Սփյուռքի գծով վարչապետ Փաշինյանի հանձնակատար կամ անձնակատար Զարեհ Սինանյանը աղետյալ Բեյրութ մարդասիրական օգնություն տանելուց առաջ արած հայտարարությունը քրիստոնյա արաբներին եւ ասորիներին որպես հայրենիք Հայաստան բերելու վերաբերյալՙ ձախավեր էր նույնքան, որքան այդ հայտարարությանը հետեւած մեկնաբանությունները։
Նուազ քան մէկ շաբաթ առաջ, Լինանանի մէջ պատահած աղիտալի պայթումէն անմիջապէս ետք, Հ.Բ.Ը.Մ.ի Կեդրոնական Վարչութիւնը հանգանակութեան հրատապ եւ համընդհանուր կոչ ուղղեց, շտապ օգնութիւն փութացնելու համար լիբանանահայութեան, հաստատելով նաեւ յատուկ ֆոնտ մը այդ նպատակին համար: Աշխարհի բոլոր կողմերէն, բարերարներու եւ անհատներու կողմէ անյապաղ եւ լիաբուռն կերպով կատարուած նուիրատուութիւններով, շաբաթավերջին արդէն մէկ ...