RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#027, 2020-09-04 > #028, 2020-09-11 > #029, 2020-09-18 > #030, 2020-09-25 > #031, 2020-10-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 18-09-2020



Տեղադրվել է` 2020-09-17 22:19:56 (GMT +04:00)


Ընթերցված է` 1496, Տպվել է` 7, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԲՐԱՅԶԱՅԻՆ ՀԱՐՑ ՏԱՆՔՙ ՊԱՏԱՍԽԱՆՆ ԱՆԳԻՐ ԻՄԱՆԱԼՈՎ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

«Ազգ»ի նախորդ համարներում անդրադարձել ենք Ադրբեջանիՙ մի քանի լիբանանահայերի Արցախում վերաբնակեցնելու հայկական իշխանության հրավերը վիժեցնելու փորձերին: Գրել էինք, որ Բաքվի շահերի պաշտպան են կարգվել ռուս, ուկրաինացի քաղաքագետ պատմաբաններ, որ կոչ են ուղղում հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբինՙ սաստելու հայկական կողմի վերոհիշյալ նախաձեռնությունը: Ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը նպատակասլաց աշխատեց նախորդ շաբաթ, որոնեց նորՙ լիբանանցի ու վրացի, իրենց բնութագրմամբ, հայտնի պատմաբան փորձագետներ, որ ահազանգում էին, թե գոնե ՄԱԿ-ը պիտի լուռ չմնա: Առայժմ «Թրենդին»ՙ Բաքվին ականջահաճո կարծիք է վստահել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան , որ լիբանանահայ մի քանի ընտանիքներ Արցախում վերաբնակեցնելու նախաձեռնությունը սադրանք (պրովոկացիա) է որակել: Առաջիկայում պատրաստ լինենք հարց տալուՙ միջազգային ո՞ր օրենքն է խախտել Արցախը, լեզվի տակ ունենալով այն բացառող օրենքների անգիր իմացությունը: Խոսենք հատու, փաստերով: Սա դեռ երկար է շահարկվելու:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 18-09-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ